HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնվել է չեզոք գոտում եւ ընկել ականի վրա

Երեկ՝ ժամը 18:55-ին, ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով հոսպիտալ է տեղափոխվել 39-ամյա Արամայիս Հ.-ն: Պարզել է, որ նույն օրը` ժամը 14:00-ի սահմաններում, Արամայիսը, անցնելով սահմանամերձ գոտու հայկական հենակետերը, հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության Աղդամ գյուղին հարակից  չեզոք գոտում գտնվող ականապատված դաշտում և ընկել ականի վրա, որի պայթյունից ստացել է վնասվածքներ և տեղափոխվել հոսպիտալ:

«Արամայիս Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Հանգամանքները պարզվում են: Տավուշի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր»,- հաղորդում են ոստիկանության մամլո ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter