
Հարցաքննվել է «Հետքի» լրագրողը
Այսօր ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն էր հրավիրվել «Հետքի» լրագրող Քրիստինե Աղալարյանը: Լրագրողին հրավիրել էին հարցաքննության որպես վկա Միջազգային կարմիր գրքում գրանցված և վտանգված բոնոբո (pan paniscus) տեսակի կապիկների ներմուծման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Հիշեցնենք, որ Միջազգային Կարմիր գրքում գրանցված և անհետացման եզրին գտվող բացառիկ կենդանիներ են ներկրվում Հայաստան և առանց խոչընդոտների արտահանվում այլ երկրներ: Ներկրված որոշ կենդանիներ պահվում են նաև Հայաստանում, դառնում սեփականատիրոջ բիզնեսի մի մասը և օգտագործվում առևտրային նպատակներով, ինչպես դա կատարվել էր բոնոբոյի դեպքում: Անհետացման եզրին գտնվող բոնոբոն հայտնվել էր Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի նորաբաց «Ջամբո» ռեստորանային համալիր-էկզոտիկ այգում:
«Հետքի» հրապարակման հիման վրա այս տարվա հունվարի 8-ին քրեական գործ էր հարուցվել «Զու Ֆաունա Արտ» ՍՊԸ-ի սեփականատեր Արթուր Խաչատրյանի նկատմամաբ ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածով` մաքսանենգություն: Հիշեցնենք, որ Արթուր Խաչատրյանն էր կապիկները ներմուծել Հայաստանի Հանրապետություն:
Մեկնաբանել