HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարությունը հրավիրում է երկխոսության

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ՀՀ վարչապետի 2014 թ. ապրիլի 3 թիվ 282-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից բխող անհրաժեշտ աշխատանքներ:

Մասնավորապես, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը և որոշման մեջ արձանագրված իրավական դիրքորոշումները` հնարավորին սեղմ ժամկետում շրջանառության մեջ կդրվի համապատասխան օրենքների նախագծերի փաթեթ` այն ներկայացնելով հանրային քննարկման:

«Հաշվի առնելով աշխարհում առկա արդի մարտահրավերների շրջանակներում կենսաթոշակային բարեփոխումների հրատապությունը և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումը` աշխարհի ավելի քան 50 երկրներում իրականացված և իրականացվող բարեփոխումների` բնակչության սոցիալական պաշտպանվածության առավել երաշխավորված և կայուն համակարգ ձևավորելու անհրաժեշտության վերաբերյալ` առաջարկում ենք բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ անտեղի շահարկումներից և առավելագույնս օգտակար մասնակցություն ունենալ խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական փաթեթի նախագծի առարկայական քննարկումների ընթացքում»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014թ.  ապրիլի 3 թիվ 282-Ա աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշված` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթները շտկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` մինչև 2014 թվականի մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել օրենսդրական փաթեթ, որը կուտակային կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ կներառի այն նորմերը, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշման մեջ:

Աշխատանքային խումբ՝

Ա. Ասատրյան – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

Ն. Երիցյան – ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Օրբելյան – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Վ. Միրումյան – ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Կ. Թամազյան – ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար

Ա. Միրզախանյան – ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ

Ս. Սաիյան – ՀՀ աշխատանքի և սոցիալկան հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter