HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կմասնակցի ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին

ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ ապրիլի 21-ից 25-ը Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ՆՀՀ Մակեդոնիայում կմասնակցի ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարին, որտեղ մեր մրցակիցները կլինեն ՆՀՀ Մակեդոնիայի, Վրաստանի և Կիպրոսի հավաքականները:

Այս օրերին 1998 թ. ծնված 48 ֆուտբոլիստներ մարզվում և հանդիպումներ են անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ: Հենց այս ֆուտբոլիստներից էլ կընտրվեն այն խաղացողները, ովքեր Բեռնար Շալանդի գլխավորությամբ կմեկնեն ՆՀՀ Մակեդոնիա՝ մասնակցելու ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարին:

Ստորև ներկայացնում ենք մրցաշարի խաղացանկը.

22.04.2014 Վրաստան-Հայաստան (13:00)

22.04.2014 ՆՀՀ Մակեդոնիա-Կիպրոս (18:00)

23.04.2014 Կիպրոս-Վրաստան (13:00)

23.04.2014 ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան (18:00)

25.04.2014 Հայաստան-Կիպրոս (13:00)

25.04.2014 ՆՀՀ Մակեդոնիա-Վրաստան (18:00)

Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter