HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքցի գործարարն ուզում է վաճառել իր բիզնեսը

Ջավախքում (Նինոծմինդայում) գործող «Արամ-Անի» կարի ֆաբրիկան հնարավոր է առաջիկայում վաճառվի սփյուռքահայերին: Ֆաբրիկայի սեփականատեր Արամ Սանոսյանը (ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Սանոսյանի եղբայրն է-հեղ.) «Հետքի» հետ զրույցում ասաց, որ դեռևս ոչ մի գործարք չի կատարվել, ավելին` չի որոշվել այն պետք է վաճառեն, թե վարձակալության տալ: Սակայն նման ցանկություն կա: Եվ Թուրքիայում ապրող որոշ հայեր հավակնում են գործարանին:

«Այդ բիզնեսը մեր Ջավախքի այնքան էլ հաջողված բիզնեսներից չէ, որովհետև հիմքեր չունի զարգանալու: Ամեն ինչ ներկրովի է»,- ասում է Արամ Սանոսյանը: Նա հավելում է, որ տեղական որևէ հումք չի օգտագործվում և անհրաժեշտ բոլոր պարագաները ներկրվում են այլ երկրից:

Բացի դրանից, ներքին շուկան մեծ չէ, իսկ ապրանքը իրացվում է Վրաստանում և արտահանվում հիմնականում Հայաստան: Ըստ գործարարի` հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է, որի հետ Վրաստանի հարաբերությունները այնքան էլ բարենպաստ չեն, ըստ այդմ` արտահանել ՌԴ չեն կարող:

Այս հանգամանքներից ելնելով` Ա. Սանոսյանը որոշել է վաճառել կամ վարձակալության տալ բիզնեսը: «Դա բիզնեսի մեր խնդիրն է, և ոչ մեկին չի հետաքրքրում, թե մենք բիզնեսը կվաճառենք, թե նվեր կտանք»,- ասում է Ա. Սանոսյանը և չի ցանկանում մանրամասնել` խոստանալով մանրամասներ պատմել գործարքից հետո:   

Եթե, այնուհանդերձ, գործարքը կայանա, թուրքահայերը նախատեսել են 100 աշխատատեղով աշխատեցնել ֆաբրիկան:

Ա. Սանոսյանի խոսքով, բացի թուրքահայերից, որոշ սիրիահայեր և չինացիներ նույնպես հետաքրքրված են ֆաբրիկայով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր