«ՉԻ». բիզնես միջավայրը եւ գեստապոն
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանից Վրաստան բիզնեսի համատարած արտահոսք չկա, ապա տեղեկացրել է, որ իրենք Վրաստանի կառավարության հետ պայմանավորվածություն ունեն, համաձայն որի՝ վրացիները «առարկայական բոլոր դեպքերի մասին» տեղյակ կպահեն հայկական կողմին:
«ՉԻ» - Եվ Խորհրդային միությունում, եւ ֆաշիստական Գերմանիայում, եւ ցանկացած այլ բռնապետական երկրում գործում էր մի չգրված օրենք. որեւէ բանտի կամ համակենտրոնացման ճամբարի մերձակա բնակավայրերում իրավապահներն անպայման իրենց լրտեսներն էին ունենում, որպեսզի հանկարծ եթե որեւէ մեկը փախչի, իրենք անմիջապես իմանան:
Հիմա ահա Տիգրան Սարգսյանը պարծենում է, որ իրենք կամաց-կամաց այդ ցանցը ստեղծում են, եւ եթե որեւէ մեկը որոշի «թռնել» Հայաստանից, իրենք հաստատ իմանալու են: Այսինքն՝ Տ. Սարգսյանը Հայաստանն ընկալում է որպես համակենտրոնացման ճամբար եւ կոնկրետ քայլեր է ձեռնարկում, որպեսզի փախչողներ չլինեն:
Հարց է ծագում՝ իսկ երբ որեւէ սփյուռքահայ ներդրումներ է կատարում Հայաստանում, մեր իշխանություններն այդ մասին տեղյակ պահո՞ւմ էին այդ սփյուռքահայի քաղաքացիության երկրի իշխանություններին: Եվ, ընդհանրապես, եթե հայկական բիզնես միջավայրում ամեն ինչ նորմալ է, ո՞վ է կառավարությանն իրավունք տվել քիթը խոթել մարդկանց գործերի մեջ եւ ճշտել, թե ով որ երկրում է ներդրումներ կատարում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել