Ըստ Քոչարյանի՝ Ադրբեջանի ագրեսիվ լացակումածությունը նորություն է
Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանել է «Ռեգնում» լրատվական գործակալության հարցին:
Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին օրերին հաճախակիացած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները Հայաստանի եւ Արցախի ռազմական հզորությամբ իրենց մտահոգվածության վերաբերյալ, որոնք միաժամանակ ուղեկցվում են ուժի կիրառման անթաքույց սպառնալիքներով:
Ադրբեջանի կեղծավոր ողբը Լեռնային Ղարաբաղի դեմ իր սանձազերծած ագրեսիայի հետեւանքների վերաբերյալ նորություն չէ: Նորություն է լացակումած ագրեսիվությունից Ադրբեջանի ղեկավարության անցումն ագրեսիվ լացակումածությանը:
Եւ սա օրինաչափ է, քանի որ Բաքուն պետք է բացատրություններ տա սեփական ժողովրդին, թե ուր են գնացել բոլոր ամբիոններից անընդհատ թմբկահարվող միլիարդները, որոնք իբր ուղղվում էին բանակի զինմանը եւ թե ինչու բանակցություններում ուժային շանտաժի քաղաքականությունը տապալվեց:
Օրինաչափ է նաեւ այն, որ անհեռատեսորեն բոլորին, ամեն ինչ եւ ամենուրեք քննադատող Ադրբեջանի ժառանգական ռեժիմն այժմ գտնվում է փակուղում՝ դեմ առ դեմ սեփական ժողովրդի առջեւ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել