HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդհանրական աղոթք Ջավախքում՝ ի զորակցություն քեսաբահայության

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը հայտնում է, որ ապրիլի 1-ին Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցում կատարվեց ժամերգության կարգ: Սամցխե-Ջավախքի և Ծալկաի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանի հանդիսապետությամբ Ջավախքի բոլոր գործող եկեղեցիներում այս օրերին կատարվում են արարողություններ` ի պաշտպանություն և զորակցություն սիրիահայությանը:

Ներկաները ժամերգության ավարտին միաձայն ընդունեցին հետևյալ հայտարարությունը.

Ուղերձ համայն քաղաքակիրթ աշխարհին և Վրաստանի հանրապետությանը

Վերջին տարիներին Սիրիայում ծավալվող հայտնի իրադարձություններին ինչպես հետևում է ամբողջ աշխարհը, այնպես էլ անմասն չէ ջավախահայությունը: Քանի որ Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմն իր ահասարսուռ հետևանքներով՝ ավերվածությամբ և զոհերով, մեծապես խաթարեց նաև դարեր շարունակ այնտեղ հաստատված մեծաքանակ հայ համայնքի կյանքը, ուստի աշխարհասփյուռ հայության համար ավելի մեծ ցավ ու վիշտ է պատճառում Սիրիայում ծավալվող այս ամբողջ իրավիճակը: 

Այս ամենի գագաթնակետը հանդիսացավ սույն թվականի մարտի 21-ից սկսյալ Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայրի վրա Թուրքիայի տարածքից ներխուժած վարձկան գրոհայինների ահաբեկչական գործողությունը, որի արդյունքում շուրջ 800 հայ ընտանիքներ ստիպված լքեցին իրենց բնակավայրն ու ապաստանեցին հարևան Լաթաքիայում: Քեսաբահայությունը ստիպված եղավ մեկդարյա ընդմիջումից հետո վերապրել իրենց պապերի ապրած ցավն ու վիշտը:

Մեր կոչն ու ուղերձն է համայն աշխարհին ու Վրաստանի հանրապետությանը՝ անտարբեր չմնալ 21-րդ դարում տեղի ունեցած հերթական բարբարոսությանը՝ ուղղված ողջ քրիստոնյա աշխարհին և հատկապես հայությանը՝ դատապարտելով այս ոճրագործությունը: Ջավախահայությունն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնում իրենց հայ եղբայրներին և աղոթում նրանց համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter