HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության թերացումները` ՄԻՊ-ի զեկույցում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2013-ի զեկույցը, որտեղ անդրադարձել է նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեությանը: 

Ոլորտում  առկա թերություններն ու խնդիրները      

  • Մարզերում բնակվող մի շարք երիտասարդների ու երիտասարդ ընտանիքնե­րի չի տրամադրվել բավարար սոցիալական աջակցություն, ինչի հետևանքով այդ մարդիկ գտնվում են աղքատության եզրին: 
  • Նախարարությունն ընդամենը մեկ միջոցառում է իրականացրել  երիտասարդներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ, ինչի հետևանքով բազմաթիվ երիտասարդներ շարունակում են գործազուրկ մնալ:
  • Առանձին դեպքերում ստացվել են բողոքներ «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պե­տա­կան ծրագրի վերաբերյալ, քանի որ պարզ չեն եղել երիտասարդ ընտանիքների ընտրության չափանիշները:
  • Բավարար ֆինանսավորում չի տրամադրվել հաշմանդամություն ունեցող անձանց սպորտային կյանքին ներգավելու, և մարզիկների՝ պարաօլիմպիկ խաղերին մասնակցելու համար:
  • Հակառակ օրենքի պահանջի՝ բավարար միջոցներ չեն ձեռնարկվել մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչների վերապատրաստման, ինչպես նաև նրանց աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ: 

Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ: 

     Արձանագրված դրական զարգացումները

  • ՀՀ մարզերում 2013 թվականին կառուցվել և շահագործման են հաձնվել նոր մարզական բակեր, մասնավորապես՝ ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում, ինչպես նաև վերջին տարիների ընթացքում բակերում տեղադրվել են 60  խաղահրապարակներ՝ փոքր ֆուտբոլային դաշտերով, այդ թվում՝ 25-ը Երևանում:
  • Ազգային  սպորտային խաղերի պահպանման  և տարածման ուղղությամբ անցկացվել  է «ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում հանրապետական մարզական փառատոն» միջոցառումը:
  • 2013 թվականի ընթացքում գրանցվել է «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շահառուների թվի աճ: 

 Պաշտպանի աշխատակազմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter