«Մերոնք դրսում». այս շաբաթ՝ առանց գոլերի
ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի հավաքականի՝ արտերկրում խաղացող ֆուտբոլիստների ելույթների հերթական ամփոփ վիճակագրությունը անցած շաբաթվա համար: Այս տուրում ազգային հավաքականի ֆուտբոլիստներից ոչ մեկն աչքի չընկավ գոլերով կամ գոլային փոխանցումներով պաշտոնական խաղերում:
Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի առաջնություն, «Տոմ»-«Դինամո»՝ 1:3, չի մասնակցել հանդիպմանը:
Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Սպարտակ» Սեմեյ՝ 3:0, մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե:
Արտակ Եդիգարյան, Լիտվայի առաջնություն, «Էկրանաս»-«Ժալգիրիս»՝ 0:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 58-րդ րոպեին:
Լևոն Հայրապետյան, Չեխիայի առաջնություն, «Պրիբրամ»–«Սլովացկո»՝ 3:2, չի խաղացել վնասվածքի պատճառով:
Արտակ Դաշյան, Բահրեյնի առաջնությունում հանդիպումներ տեղի չեն ունեցել:
Արթուր Եդիգարյան, Ղազախստանի առաջնություն, «Կայրաթ»-«Օրդաբասի»՝ 0:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 83-րդ րոպեին:
Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Ուրալ»-«Անժի»՝ 2:1, մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե:
Գևորգ Ղազարյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ»-«Վոլին»՝ 1:3, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 55-րդ րոպեին:
Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Շտուտգարտ» - «Բորուսիա» Դորտմունդ` 2:3, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 60-րդ րոպեին:
Արաս Օզբիլիզ, Ռուսաստանի առաջնություն, «Լոկոմոտիվ»-«Սպարտակ»՝ 0:0, մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե:
Մարկոս Պիզելլի, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Սպարտակ» Սեմեյ՝ 3:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 46-րդ րոպեին:
Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի առաջնություն, «Լոկոմոտիվ»-«Սպարտակ»՝ 0:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 83-րդ րոպեին:
Արթուր Սարկիսով, Ռուսաստանի առաջնություն, «ԲԿՄԱ»-«Վոլգա» հանդիպումը կկայանա այսօր:
Լուս.՝ ffa.am-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել