HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փլուզվել է տան հիմնատակը. մի քանի տուն նույն վտանգի տակ է

Երեկ` ժամը 10:36-ին Հայաստանի փրկարար ծառայությունը ահազանգ է ստացել, որ Երևանի Սարի թաղի 2-րդ շարքի  թիվ 39 տան հենապատը փլուզվել է: Դեպքի վայր  մեկնած  փրկարարները պարզել են, որ վերոհիշյալ հասցեում գտնվող տան հիմնատակից փլուզվել է մոտ 10 քմ մակերեսով հատված: 

Պատճառը ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վիճակն է՝ բնակելի կառույցների շինարարական նորմերին անհամապատասխանությունը, ինչպես նաև նորակառույց ճանապարհով անցնող տրանսպորտային միջոցները՝ հատկապես բեռնատար ավտոմեքենաները, տատանումներով ազդում են տվյալ տարածքի վրա: 

«Նման իրավիճակում կարող են հայտնվել նաև մի քանի այլ տներ»,- տեղեկացնում են Արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter