HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թող ինտերնետի առաջ նստած պաշտոնյաները տեսնեն, թե որքան միասնական ենք»,- Վահան Բաբայան

Ընդդեմ պարտադիր կուտակային համակարգի հավաքն Ազատության հրապարակում շարունակվում է: Քիչ առաջ հարթակից ելույթ ունեցավ ՀՀ քաղաքացի, ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը, ով նշեց, որ միացել է շարժմանն առաջին հերթին որպես քաղաքացի, այլ ոչ թե ԲՀԿ անդամ:

«Մեզ է միացել նաեւ ԲՀԿ երիտասարդական թեւը, մենք ամբողջովին ձեր կողքին ենք՝ առաջին օրվանից սկսած: Առանց համախմբման այլեւս հնարավոր չէ այս երկրում որեւէ բան փոխել: Վարչապետը համագործակցության կոչ է անում, բայց թող ինքը գա այստեղ, թող ինքը գա հրապարակ ու տեսնի՝ ինչքան մարդ կա այստեղ հավաքված: Թող աչքները բացեն ու հասկանան, որ ժողովուրդը միասնական է եւ նրան կանգնեցնել չի լինելու»,- ասաց Վահան Բաբայանը:

Նա նշեց, որ երեկ այցելել է սահմանապահ գյուղեր, որտեղ մարդիկ սպասում են Երեւանի ոտքի կանգնելուն. «Նրանք խնդրում են, որ Երեւանում ոտքի կանգնեն: Թող իրենց կաբինետներում նստած պաշտոնյաները ինտերնետներում նայեն, թե այսօր այստեղ որքան միասնական է հայ ժողովուրդը»,- շարունակեց Բաբայանը՝ նշելով, որ չի ցանկանում դեռեւս քաղաքական հայտարարություններ հնչեցնել, բայց պարտադիր է, որ  «պարտադիր»-ն իր ոտքը քաշի, գնա Հայաստանից:

Ազատության հրապարակի բողոքին են միացել նաեւ  Օհանավան և Կարբի գյուղերի ՀԷԿ-ի կառուցման դեմ պայքարող գյուղացիները: 

Մեկնաբանություններ (1)

շախմատասեր
Երեւի կկասեցվի այդ անմտությունը (քանի որ հեչ սիրուն բան չի իսկապես) ու հաղթած ժողովուրդը հոգու խորքում շնորհակալ կլինի արդարամիտ նախ ագահից: Շախմատը խելոք խաղ է ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter