Սփյուռքահայությունն իր զորակցությունն է հայտնում «Դեմ եմ»-ին
Րոպեներ առաջ մեկնարկեց ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի երթը, որին մասնակցում են ՀՀ քաղաքացիներ եւ խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների անդամներ: «Դեմ եմ» թիմի քաղաքացի Հայկ Ավետիսյանը հայտարարեց, որ «Հայկական վերածնունդ» սփյուռքահայության շարժումն իր զորակցությունն է հայտնում «Դեմ եմ»-ին:
Սփյուռքահայության շարժման հայտարարությունում ասվում է. «Դիմում ենք Հայաստանի գործող վարչակազմին՝ սթափվել եւ հաշվի նստել երկրի երիտասարդների հետ եւ կոչ ենք անում բոլոր սփյուռքահայերին միանալ իր իրավունքների համար պայքարող հայ երիտասարդին»:
Այս հայտարարությանը միացել են Ֆրանսիայի, Բելգիայի, Չեխիայի, Լիբանանի, Իտալիայի, Կանադայի եւ Ռուսաստանի «Հայկական վերածնունդ» շարժման մասնաճյուղերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել