
Հարձակում Քեսաբի վրա
ՀՅԴ մամլո դիվանը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան զինյալ խմբավորումները հարձակվել են Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայրի վրա: Հարձակվողները ներխուժել են Թուրքիայի տարածքից: Հարձակման թիրախում սկզբնապես հայտնվել է Քեսաբի մաս կազմող Սեւ աղբյուր գյուղը, որի շրջակա բարձունքները գրավվել են: Սիրիական բանակը փորձում է ետ մղել գրոհայիններին: Ըստ տարածված մամլո հաղորդագրության` բախումները ներկա պահին շարունակվում են: Այս ընթացքում բնակչությունը Սեւ աղբյուրից եւ վտանգի ենթակա այլ տարածքներից հեռացել է ավելի ապահով վայրեր: Կան տուժածներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել