HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ռուսաստանն ու Ուկրաինան քայլ են հեռու առճակատման տաք փուլից»

publicdialogues.info կայքի կազմակերպած առցանց մամուլի ասուլիսում հայ եւ ադրբեջանցի լրագրողների հարցերին պատասխանել է Արեւելյան գործընկերության ազգային պլատֆորմի աշխատանքային խմբի ղեկավար Վլադիմիր Կուպրին: Ներկայացնում ենք «Հետքի» հարցերն ու Վ. Կուպրիի պատասխանները: 

-Ի՞նչ տեղի կունենա մարտի 16-ի Ղրիմի հանրաքվեից հետո, Ուկրաինայի քաղաքական եւ քաղաքացիական շրջանակներն ինչպե՞ս կարձագանքեն Ղրիմի հնարավոր անկախությանը (հարցուպատասխանը տեղի է ունեցել մինչեւ մարտի16-ը- հեղ.):

-Մարտի 16-ի «հանրաքվեից» հետո կստանանք ապակայունության հերթական գոտին, որը փաստացի մոտ ապագայում ազդեցություն կունենա ոչ միայն Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարաբերությունների, այլեւ ամբողջ համաշխարհային անվտանգության համակարգի վրա: Ուկրաինան դե-ֆակտո ինչ-որ ժամանակով կկորցնի Ղրիմի տարածքը, սակայն դե-յուրե երբեք չի ճանաչի դա: Ռուսաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ անեքսիայի ակտ կիրականացնի սուվերեն երկրի մի մասի հանդեպ, որն իր սցենարով նման է նացիստական Գերմանիայի կողմից Ավստրիայի անեքսիային:

-Ինչպե՞ս կբնութագրեք Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ներկա հարաբերությունները: Դա սառը պատերա՞զմ է: Կլինի՞ զինված հակամարտություն:

-Ռուսաստանն ու Ուկրաինան քայլ են հեռու առճակատման տաք փուլից: Սառը պատերազմ բավականին վաղուց է հայտարարված: Ռուսաստանյան հեռուստատեսությունը, լինելով պրոպագանդայի գործիք, քիչ ջանք չի ներդրել դրա համար: Զինված բախում կլինի այն դեպքում, երբ ռուսաստանյան զինծառայողները քայլեր կձեռնարկեն Ղրիմի ուկրաինական զորամասերը ամբողջությամբ գրավելու ուղղությամբ, ինչպես նաեւ երբ ՌԴ հատուկ ծառայությունների սադրանքներով Խարկովում, Դոնեցկում, Լուգանսկում թեժացած անջատողական ելույթները կհանգեցնեն զանգվածային անկարգությունների եւ Ռուսաստանին զորքեր մտցնելու առիթ կտան:   

Ամբողջական հարցուպատասխանը կարող եք դիտել այստեղ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter