HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանակում ևս մեկ զինծառայող է զոհվել. պաշտոնական վարկածը` ինքնասպանություն

Հոկտեմբերի 12-ին` ժամը 12.40-ի սահմանում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է  գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Յուրիկ Գևորգի Ներսիսյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը տեղեկացնում է, որ տարվում է քննություն:

Մեկնաբանություններ (10)

Վեհարի
Հարգելի Գոհար, ր տառը պատահական չէ և Դուք կարդացել և առաջինն եք մեկնաբանել հոդվածը` http://old.hetq.am/am/society/aznaur-arakelyan/
Գոհար, զինվորի մայր
Հարգելի Վեհարի, կիսում եմ Ձեր կարծիքը, որ մեզանում կոծկվում ու կեղծվում են փաստերը, իրական մեղավորները չեն պատժվում,այլապես այս շարունակական զոհերը չէինք ունենա, կամ ինչ է ասել ,,զենքի հետ վարվել չիմանալու,, պատճառով... իսկ ինչով են զբաղվում, որ առաջին դասը չեն սովորեցնում մեր բանակում...Շատ կուզենայի, որ ձեր գրած վերջին նախադասության մեջ ,,ր,, տառը պատահմամբ, անզգուշորեն հայտնված լիներ... ամուր մնացեք, համբերություն և ուժ` բոլորիս..
Վահե-2010
Այո պարոն Վահագն, Դուք տեսնում եք այն ինչը նույնպես տեղ ունի: Դատելով այն բանից, որ մեր բանակում ավելի հաճախ սպանվում են գիտելիքների տեր, սպորտային որևէ մարզաձև պարապած ֆիզիկապես շատ առողջ պատանիներ, ապա կարելի է անել այն հետևությունը, որ ձեր ասած համապատասխան իրավասուներից ինչ որ մեկը ,,Ստրուկների աճուրդ,, կոչված սրահում հանդիպում է ասենք Մոլլա մականունով մեկին, իր հետ ունենալով մեր զինվերների տվյալները և այդ սրահում սկսվում է պատվերով սպանության սակարկությունները: Մյուս կողմից, այդ սրահում որպես պատվիրատու կարող է հանդես գալ նաև այն հայ պատվիրատուն ում գրպանը տասնյակ հազար դոլլարից ոչ պակաս եկամուտ է մտնում, մեր բանակից առողջ զինվորին ազատելու կամ էլիտայի համար նախատեսված զորամաս տեղափոխելու դիմաց: Մամուլում հրապարակված դժբախտ դեպքերի մասին ահագնացող տվյալները, բազմապատկում են այդ մարդկան գրպանի եկամուտները:
Վահագն
Ինձ թվում է, որ մեր զինվորների սպանության կամ ինքնասպանության մեջ խառն է Ադրբեջանի մատը: Էսքան դեպքեր մի տարվա ընթացքում? Նեուժելի հարցի վերաբերյալ աղմուկ ու դժգոհություններ, պահանջի ակցիաներ իրականացնելուց հետո կարող են համապատասխան իրավասուները այնքան շրջահայաց ու ծայր աստիճան ուշադիր չլինեն զինվորի հարցում?
Վեհարի
Հարգելի տիկին Գոհար, փաստորեն ես ճիշտ եմ կռահել, որ ձեր ձեռքերն կապված են, չնայած այն բանին, որ Դուք մեծ ձգտում ունեք մեր բանակը բարեփոխված տեսնելու: Չգիտեմ ինչ բան է ՊՆ-ին կից հանրային խորհուրդ անունը, սակայն կյանքի փորձից գիտեմ, որ ՊՆ -ին կից բոլոր կառույցները, կամա թե ակամա ենթարկվում են այդ հզոր ուժային կառույցին և որևէ բան բարեփոխելու փոխարեն, հիմնականում զբաղված են փաստեր կոծկելով: Իմ որդուն մնացել էր մեկ ամիս 3 օր....
Գոհար, զինվորի մայր
Վեհարի, լավ կլիներ, որ վերևում մի փոքր ուշադիր կարդաիք, կհասկանայիք, որ ես ,,ծառայում եմ,, որդուս ու մյուսների հետ /որդուս մնաց` 71 օր, իսկ ինձ`Աստված գիտի/ ...երևի հասկացաք, որ զինվորի մոր կոչումը որդիս է տվել, երբ հավաքակայանից բժշկական վերջին ստուգումից հետո տուն էին ուղարկում, նա ինքնակամ դիմում է գրել ու մեկնել ծառայելու... այո , պետք է որ հասկանայիք` այդ կոչումը` զավակս է տվել , ուրիշ ոչ ոք... թերևս լավ հիշում եք,որ ամեն զոհն ինձ համար մեծ կորուստ է, ես ոչ մի հասարակական կառույց չեմ ներկայացնում, ավելին` շատ կուզեի լինել ՊՆ կից հանրային խորհրդում,որ ինքս գնայի Եղնիկներ,տեսնեի այդ բզկտող, նվաստացնող հրամանատարներին,այդ վայ ծառայակիցներին, որ ստորացնում են իրենց նմաններին, իմանայի ի՞ նչ ընտանիքի ,ի՞ նչ մոր զավակներ են, բայց ...
Վեհարի
Տիկին Գոհար, զարմանում եմ, տասը տարուց ավելի է ինչ մեր բանակում, հայի ձեռքով, շարունակում են զոհվել մեր անմեղ զավակները, իսկ դուք արդեն բավականին ժամանակ է ինչ ամեն զոհից հետո կրկին ու կրկին դիմում եք Ս.Օհանյանին հույս ունենալով, որ նա մի օր իրավիճակը կշտկի: Հարգելի Գոհար, հնարավոր է Ձեր ,,Զինվորի մայր,, կոչումը ՊՆ-ի կողմից եք ստացել և այդ պատճառով չեք համարձակվում պահաջել Ս. Օհանյանի հրաժարականը: Դուք գոնե պետք է պահանջեիք նրան մի մեդալով պարգևատրել և ուղարկել ,,արժանապատիվ,, հանգստի: Իսկ ես Ձեզ և այս տողերը կարդացող բոլորին արաջարկում եմ միանալ շարունակվող սպանությունների առիթով կազմակերպված, մեր բանակի գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող ՀԿ-ների շարժմանը:
Գոհար, զինվորի մայր, մնաց 71 օր
Ինչու՞ հարգարժան Սեյրան Օհանյանը չի կարողանում Հայոց Բանակում նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծել...ինչու՞ նոր զորացրվածների հետ աշխատանքներ չեն տարվում /ծառայողները չեն խոսի, վախենում են նույն օրն ընկնել / որպեսզի իմանան, թե ի՞նչ է կատարվում Եղնիկներում ու այլ զորամասերում... ի՞նչ է նշանակում հայի զին. գրքույկը պատռել, զուգարանը նետել, ո՞վ է սրանց արտոնել... դա միայն թուրքը կարող է անել,այդպիսիք պետք է կանգնեն զինվորական տրիբունայի առջև ու պատասխան տան, բազմիցս եմ ասել ներսի թշնամին ավելի վտանգավոր է, քան արտաքինը... Անցյալ տարի Մանասյանների տարածած վիդիոն մեծ աղմուկ հանեց,ցնցեց ողջ հասարակությունը,ղարաբաղցու ակցենտով զինվորներին կոտրող, թշնամի սպա սասուն գալստյանի անունը ես չեմ մոռանա ողջ կյանքումս, մինչդեռ զորացրվածներից շատերն ասացին, որ դա ամենափոքր դիպվածն է զինվորի կյանքում...Պարոն նախարար, ես չեմ հավատում,թե Դուք թույլ նախարար եք, ես ուզում եմ հավատալ, որ մեր բանակը կայացած է, չի կարելի խաղաղ պայմաններում այսքան զոհ տալ...թշնամու գնդակից զոհվածների դեպքերը մի կերպ տանելի են անգամ ծնողի համար, իսկ ինքնասպանությունները, կազարմի խոշտանգումները, հոշոտված դիակները, նվաստացումներն անտանելի են անգամ հազարավոր կիլոմետրների վրա, մի թույլ տվեք անպատժելիության, ամենաթողության դրսևորումները մեր բանակում, թվում է պագոններով ատամաններ ու փորձառու հանցագործներ են հրամ.կազմում, կամ կռիվներ սեմանողներ ...դեռ անցյալ տարի գրեցի, որ Եղնիկների հրամանատարն իր պրոթեզ ձեռքով այնպես էր ծեծել զինվորին, որ վերջինիս հոսպիտալացրել էին /զինվորի անունը չեմ գրում նրան չվտանգելու համար/Ինչու՞ նոր զինվորին անպատճառ Ղարաբաղում ծեծում են,նվաստացնում, երբեմն բռնաբարում անվանելով` հայաստանցի, ի՞նչ է նախանձում են, թե՞ատում... Մի՞թե մեր զինվորները չեն ազատագրել ԼՂ-ն...Այսօրվա զինվորներին մեծ դժվարությամբ ենք պահել, մեծացրել` մութ ու ցուրտ տարիներին...Դուք թանկ պահած միակ զավակին տանում եք ու դիակ վերադարձնում, այդ պատճառով մարդիկ բնակարանները վաճառում են,ազատում բանակից որպեսզի կրկին կյանք պարգևեն նրանց կամ փախչում են երկրից...Մինչև ե՞րբ...Ժամանակն է, եթե չասեմ ուշացած է ,բանակն ամբողջությամբ կազմել վարձուներից, թող օլիգարխներն ու մաֆիոզները քիչ մսխեն ռեստորաններում, ծովածոցերում քիչ արևահարվեն, քիչ ծախսեն արևմտյան հասարակաց տներում ու վարձու բանակը ֆինանսավորեն...Ինչու՞ Հազրոյանը սպանեց ծառայակիցներին...Ստացվում է, որ Հայոց Բանակում այսօրվա ծառայողը կամ պետք է սիստեմատիկ նվաստումների զոհը դառնա` ինքնասպանություն գործի կամ իրեն ամրակցած զենքով սամասուդ անի, որն է ավելի ընդունելի հասարակության համար... դժվար է ասել...Ի դեպ, եթե հիշողությունս չի դավաճանում այդ դեպքն էլ էր Եղնիկներից... հա, հիմա հասկացա` եղնիկները մեր երեխեքն են, այո...խելագարվել կարելի է...թող վերջին զոհը լինեն Ժորան, Աղասիկը, Գևորգը,Վարդանը, Արմենը Արտակը...Խնդրում եմ ուշադրության կենտրոնում պահել եղնիկները...Երևի համաժողովրդական շարժու՞մ է պետք` Եղնիկների բոլոր գործերն մի ամբողջության մեջ դիտարկելու համար...Որպես ծնող, պատրաստ եմ զինվորագրվել Հայոց Բանակում բարոյահեգեբանական աշխատանքներ տանելուն, միայն, թե անիմաստ զոհեր չունենաք...
Վահե-2010
1. Sako-ի մեկնաբանությունը ես եմ տեղադրել, 12 հոկտեմբերի, 2011թ. ,,Հետք,,-ի` ,,Սեյրան Օհանյանից խնդրել են ԶՈւ-ում մահացած, անհետ կորած, բռնության ենթարկված անձանց ցանկը,, հոդվածից, մատնացույց անելու համար, որ կան մարդիք, որոնք երազում են մեր բանակում տեղի ունեցած սպանությունները, ,,ինքնասպանությունները,, և դրանց պաշտոնական կոծկումները շարունակել կոծկել:
Sako
1. Sako11:16 - 12 հոկտեմբերի, 2011 Bolorin parz erevum a, vor haykakan banake tzvum e. Isk haykakan banaki vra ayspisi dnjshumnerov, hay anhatner davadjanutyun en irakanacnum. Hasarakutyune ayspisinierin petk e padji... Banakn andzernmxeli e. Herik e, azeriacac hayerin dimakazercelu jamanake ekel e. Hetqn el mnacacneren el aveli lav e es kextotnerin bacahayten, poxanaq tex tan dranc nmannerin.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter