HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն ընդունել է Եգիպտոսի նորանշանակ դեսպանին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ իր գործունեությամբ նա հնարավորինս կնպաստի  հայ-եգիպտական հարաբերությունների առավել զարգացմանն ու  ամրապնդմանը:

Երկուստեք ընդգծվել է, որ հայ-եգիպտական կապերը,  երկու ժողովուրդների միջև բարեկամությունն ու  փոխադարձ համակրանքը սկիզբ են առել դարերի խորքից և շարունակվում են մինչ այսօր:  Կարևորվել է քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին զուգահեռ տնտեսական, մշակութային կապերը ևս զարգացնելու և խորացնելու անհրաժեշտությունը:

Նախագահը հույս է հայտնել, որ Եգիպտոսում քաղաքական կայունության հաստատումը կնպաստի նաև տնտեսության զարգացմանն ու այդ ոլորտում երկու երկրների միջև փոխգործակցության ակտիվացմանը: Հանրապետության ղեկավարն ու Եգիպտոսի դեսպանը,  հայ-եգիպտական կապերի ամրապնդման գործում, մեծապես կարևորել են նաև եգիպտահայ համայնքի դերը:

Նշելով, որ իր նշանակումը համընկել է այն ժամանակահատվածի հետ, երբ ՀՀ-ն տոնում է  անկախության 20-րդ տարեդարձը, դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսը Հայաստանին և նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել ու մաղթել է հետագա հաջողություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter