HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Թունավորման պատճառը համարվում է բժշկական գաղտնիք

«Հետքի» տեղեկություններով՝ հավի մսի թունավորման պատճառով 3-4 օր առաջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել մի ընտանիք` ծնողներն ու իրենց տղան: Բացի այս դեպքը, ըստ թերթին տեղեկություն փոխանցած քաղաքացու, վերջերս արձանագրվել է նման ևս երկու դեպք: Թունավորման ավելի կոնկրետ պատճառը և հիվանդների առողջական վիճակը ճշտելու համար զանգահարեցինք հիվանդանոց: Ընդունարանից տեղեկացրեցին, որ այդ ընտանիքն այսօր արդեն դուրս է գրվում հիվանդանոցից, իսկ մանրամասների համար խորհուրդ տվեցին զանգահարել մեծահասակների բաժին: Լսափողը վերցրեց մի կին, ում խնդրեցինք ասել, թե ինչ վիճակում է ընտանիքը, և որն է եղել նրանց թունավորման բուն պատճառը.

«Ես ինչի՞ պիտի ձեր թերթին ինֆորմացիա տամ: Էրեխեն, հայրը, մայրը եկել էին մեզ մոտ, հիմա լավ վիճակում դուրս են գրվում»:

Այնուհետև նա նշեց, որ թունավորման պատճառը եղել է սնունդը: Փորձեցինք ճշտել, թե կոնկրետ ինչ տեսակ սնունդը:

«Սիրելիս, ուրեմն կա բժշկական գաղտնիք, որը ես իրավունք չունեմ ամեն ինչը ասեմ: Էս մարդիկ ընտանիքով ինչ-որ բաներ են կերել: Ասենք թե խոզի միս կամ հավ, դա ձեզ ի՞նչ ա տալու: Դուք բժիշկ չեք: Էս մարդիկ իրանց լավ են զգում, հիմա էլ գնում են տուն»:

Այնուհետև նա նշեց, թե «նման ոչ մի դեպք չի եղել, սա առաջին դեպքն ա: Ես այլևս ժամանակ չունեմ, ավելի լուրջ հարցերով պետք է զբաղվեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
2
3
Այսօր