HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կերակուրը ծխացել է վառարանի վրա ու ծխապատել տունը

Հոկտեմբերի 11-ին` ժամը 21.55-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի թիվ 8 շենքի 22-րդ բնակարանի բնակիչն ընկել է բնակարանում, չի կարողանում տեղաշարժվել և նրան օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է դուռը բացել:

Դեպքի վայր է մեկնել  փրկարարական ուժերի վարչության փրկարարական ջոկատը:

Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները  բացել են բնակարանի դուռը: Բնակարանում անգիտակից վիճակում հայտնաբերվել է 1959 թվականին ծնված Ժենյա Մանուկյանը, ում ցուցաբերելով առաջին բուժօգնություն՝ հանձնել են շտապօգնության աշխատակիցներին: Բնակարանում` գազօջախի վրա, ծխացել է կերակուր, ինչի հետևանքով առաջացել է ծխապատ գոտի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter