Բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը կկոչվի Վլադիմիր Ենգիբարյանի անվամբ
Նկատի ունենալով Վլադիմիր Ենգիբարյանի' համաշխարհային սպորտում ունեցած մեծ նվաճումներն ու Հայաստանում բռնցքամարտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդը, կառավարությունն այսօր որոշել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը կոչել անվանի մարզիկի անվամբ։ Նա ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ է, ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի և ԽՍՀՄ եռակի չեմպիոն։ Եկող տարի լրանում է Վլադիմիր Ենգիբարյանի 80-ամյակը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել