HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաերթ Մյասնիկյան պողոտայում

Մի քանի ժամ առաջ «Վազ 2121» («Նիվա») մակնիշի ավտոմեքենան Մյանսիկյան պողոտայում` Կենդանաբանական այգու դիմաց, վրաերթի է ենթարկել մի հետիոտնի, ով փորձել է փողոցն անցնել հետիոտնի համար չնախատեսված վայրով, այն դեպքում, երբ գետնանցումը դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա է: Այս մասին «Հետքին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ վարորդը՝ 20-ամյա Արմեն Հարությունյանը, ով սովորում է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի 4-րդ կուրսում, վրաերթից հետո փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն և անձամբ հայտնել կատարվածի մասին:

Վրաերթի ենթարկվածը 65-70 տարեկան տղամարդ է: Դեպքի վայր ժամանած բժիշկները շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

 

 

 


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter