HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոչ են անում սեպտեմբերի 3-ը նշել որպես ՀՀ և ԼՂՀ քարտեզի օր

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճիշտ քարտեզն արդեն տեղադրված է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ «Օգտագործենք ճիշտ քարտեզներ» նախաձեռնությունը հանդես եկավ ճիշտ քարտեզների կիրառման ակցիայով, որի շրջանակներում լրատվամիջոցների օգնությամբ և այլ միջոցներով բոլոր այն կազմակերպությունններին ու գերատեսչություններին, որոնք օգտագործում էին ԼՂՀ ոչ ճիշտ քարտեզներ, կոչ արվեց փոխել դրանք:

Նախաձեռնության կոչին միանգամից արձագանքեց Հ2 հեռուստաընկերությունը` փոխելով իր լրատվական թողարկման եղանակի տեսության ընթացքում ցուցադրվող քարտեզը:

Նախաձեռնությունը ձեռնամուխ եղավ նաև սեպտեմբերի 3-ը որպես քարտեզի օր նշելու ակցիայի իրականացմանը: Այսուհետև ամեն տարի՝ սեպտեմբերի 3-ին, կնշվի ՀՀ և ԼՂՀ քարտեզի օրը:

Օրերս էլ արդեն գյուղնախարարության կայքում նախկին ԼՂԻՄ-ի քարտեզի փոխարեն տեղադրված է ճիշտ քարտեզը: «Օգտագործենք ճիշտ քարտեզներ» նախաձեռնությունը շնորհակալություն է հայտնում գերատեսչությանը և մյուսներին ևս կոչ անում արձագանքել` կիրառելով միայն ճիշտ քարտեզ:

«Օգտագործենք ճիշտ քարտեզներ» նախաձեռնություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter