«Հայկական ժամանակ». թողեցին անփոփոխ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը երեկ նույնն է թողել մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կազմակերպված հարձակման գործով 10 ամբաստանյալի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն ամբաստանյալներին դատապարտել էր 8,5-15 տարվա ազատազրկման:
Վերջին դատական նիստերում մեղադրյալներից մի քանիսին համակել էր ինքնախոստովանությունների «վարակը», և ենթադրվում էր, որ վերաքննիչը կկրճատի նրանց պատժաչափը: Ուստի, տեղի ունեցածը խոստովանածների համար անակնկալ էր:
Վերաքննիչի որոշումից հետո դահլիճում գտնվողներից միայն 15 տարվա ազատազրկման դատապարտված գործարար Արա Կարապետյանի հարազատներն են իրենց բողոքն արտահայտել՝ վերաքննիչի եռյակը հասցեին վանկարկելով՝ «ստրուկներ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել