Սերոբ Տեր-Պողոսյանը չի ժխտում (ձայնագրություն)
Երեկ Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատավարությունը, որի ժամանակ ցուցմունք տվեց մեղադրյալը: Նրան հարցաքննել դատարանը չհասցրեց ժամանակի սղության պատճառով:
Դատական նիստի ավարտից հետո մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը լրագրողներին ասաց, որ Սերոբ Տեր-Պողոսյանը «չի ժխտում այդ փաստերը, որոնք կան արձանագրված իր իսկ կողմից, սակայն տարբեր մեկնաբանություններ է տալիս»:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին: Այդ նիստի ժամանակ դատարանը կսկսի Սերոբ Տեր-Պողոսյանի հարցաքննությունը:
Ստորև ներկայացվում է երեկվա դատական նիստի ավարտից հետո լրագրողների հարցերի և Արամ Ամիրզադյանի պատասխանների ձայնագրությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել