Կրթության և գիտության նախարարը հերքում է կաշառքի մասին լուրերը
Տնօրենների քննությունների համար նախարարությունում պտտվող գումարների մասին լուրերը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը իրականությանը չհամապատասխանող է որակում: «Ոչ մի նման ահազանգ կամ դեպք արձանագրված չէ և չի կարող արձանագրվել: Այս լուրերը տարածում են գուցե այն մարդիկ, որոնք փորձել են այդ ճանապարհով ստանալ լուծումներ, չի ստացվել այդ տարբերակը` քննություն ստանալու և գուցե ճարահատյալ բռնել են վարկաբեկման ճանապարհը»,- ասաց նախարար Աշոտյանը` այսօր կայացած մամուլի ասուլիսում:
Եթե նման դեպք արձանագրվի կամ լինի, նա խնդրեց անմիջապես պատկան մարմիններին տեղեկացնել:
Նախարարը, այնուամենայնիվ, որոշ տեղեկություններ ստացել է, որ ինչ-որ տեղերում որոշ մարդիկ փորձել են միջնորդական առաքելությամբ հանդես գալ` ասելով, որ կարող են լուծել հարցեր, իսկ այն դպրոցի տնօրենները կամ մարդիկ, որոնց անունները շոշափվել են նման պատմություններում, ֆիքսվել են: Քննությունների ժամանակ նրանց հատուկ ուշադրություն է դարձվելու: Ընդ որում` Արմեն Աշոտյանը օպերատիվ տեղեկությններ հրապարակեց, համաձայն որի` նման երկու դեպք եղել է, և երկու տնօրեններ կտրվել են քննություններից:
Արմեն Աշոտյանը նաև հերքեց և «կատարյալ սուտ» անվանեց այն լուրերը, թե Գեղարքունիքի և Լոռու մարզերի դպրոցների ուսուցիչներին ստիպում են անդամագրվել Հանրապետական կուսակցությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել