Արմեն Աշոտյանը` Սամցխե-Ջավախքում հայերենի կարգավիճակի մասին
Հայերենը Սամցխե-Ջավախքում որպես տարածաշրջանային լեզու ճանաչելու խնդիրը կրթության ոլորտի խնդիր չէ: Այսօր ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` պատասխանելով «Հետքի» հարցին, թե ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ինչ դիրքորոշում ունի ջավախքյան ակտիվիստների պարբերաբար բարձրացրած` հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տրամադրելու հարցի մասին և երբևէ քննարկե՞լ է այս հարցը Վրաստանի իր գործընկերոջ հետ:
Նախարարը նշեց, որ ոչ ֆորմալ կարծիքների փոխանակում եղել է վրացական անալիտիկ հանրության հետ, ում հետ ինքը հանդիպել է:
«Իհարկե, ինձ թվում է, որ Վրաստանում շատ լավ հասկացել են, որ հայկական համայնքը և համայնքի ուժը Վրաստանի քաղաքական ուժի բաղադրիչն է: Կարծում եմ` իրենց վերլուծաբանները շատ լավ գիտակցում են, որ այսօր հայկական համայնքից, հայկական տարրից վնաս և վտանգ չկա: Վրաստանի էթնիկ ուրիշ տարրերից գուցե կա, մանավանդ, երբ որ ժողովրդագրական վիճակը և կապիտալը` իրար հետ սերտ փոխկապակցված, բերում են մի վիճակի, երբ ադրբեջանական համայնքը կարծես թե, իմ կանխատեսումով, կարող է մի օր խնդիր դառնալ վրաց պետականության համար»,- մանրամասնեց Ա. Աշոտյանը` խուսափելով իր դիրքորոշը արտահայտելուց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել