Հանրային զուգարաններ կլինե՞ն Երևանում
Հանրային խորհրդի անդամները քաղաքապետ Կարեն Կարապետյանի առջև բարձրացրել են Երևանում հանրային զուգարանների բացակայության հարցը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ տուրիզմի զարգացման համար նշանակալի են ոչ միայն հյուրանոցների ներքին հարդարումները, այլ նաև քաղաքի արտաքին համապատասխանությունը. քաղաքում հասարակական զուգարաններ չկան:
«Փոքր հարց է, բայց կարծում եմ, որ բավականին լուրջ է»,- համոզված է Հովհաննես Հովհաննիսյանը: Քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ առաջարկել են բացօթյա սրճարանատերերի հետ պայմանագիր կնքելու դեպքում ներառել նաև այդ կետը, որ սրճարաններում թույլ տան քաղաքացիներին օգտվել նրանց զուգարաններից: «Վճարովի, թե անվճար` սա լուծելի հարց է հետագայում»:
Քաղաքապետի առջև Հանրային խուրհուրդը բարձրացրել է նաև բացօթյա հրավառությունների հարցը տարբեր ռեստորանների կամ սրճարանների տարածքներում: Հ. Հովհաննիսյանի դիտարկմամբ, պետք է հրավառությունները խստորեն համակարգել, իսկ դրա համար պետք է լինի մեկ մարմին, որը թույլտվություն կտա կամ կարգելի այդ հրավառությունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել