HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«ժողովրդավարությունը այլասերվել է»

Այսօր տեղի ունեցավ «Ի՞նչ ապագա ունի ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը» թեմայով միջազգային եռօրյա համաժողովը: Համաժողովին մասնակցում են մարդու իրավունքների, ժողովրդավարության ոլորտի հայ և արտասահմանցի մի շարք մասնագետներ և փորձագետներ:

Միջազգային ճգնաժամային խմբի փոխնախագահ Ալեն Դելետրոզը նշեց, որ ԱՊՀ-ը երկրները դեռևս շարունակում են գտնվել ժողովրդավարության անցումային փուլում, իսկ դրանից առաջ դրա միջով անցել են Լատինական Ամերիկայի երկրները: Այժմ կա մի նոր ալիք, որը քչերն են նկատում, և դա Աֆրիկայում է, որտեղ մարդիկ հոգնել են բռնապետերից: Միաժամանակ ժողովրդավարության մակարդակը բավականին իջել է Ջորջ Բուշի ղեկավարման 8 տարիների ընթացքում, ով ուներ ժողովրդավարության այլ մոտեցումներ և պատերազմում էր Իրաքի դեմ:

Նա առաջարկում է, որ Արևմուտքի կառավարությունները ցուցաբերեն զրո հանդուրժողականություն բռնապետերի նկատամբ. տարիներ առաջ նրանք բարեկամաբար ընդունում էին Քադաֆիին, այժմ ամեն կերպ պայքարում են նրա դեմ:

Միջազգային ծրագրերի հարցերով փոխտնօրեն Ռայնա Գավրիլովան (Բաց հասարակության հիմնադրամ-ՆյուՅորք) նշեց, որ եթե 20 տարի առաջ կար ժողովրդավարության հստակ ճանապարհ, ապա ժամանակակից ժողովրդավարության բնույթն ավելի բարդ է, և դժվար է որոշել որևէ երևույթի ժողովրդավարական լինելու աստիճանը: Որոշ երկրներում «ժողովրդավարությունը այլասերվել է», և ժողովրդավարությունից բխող փոփոխություն տեղի չի ունենում: «Ինչքան շատ բան ենք փոխում, այնքան քիչ բան է փոխվում»,- Ռայնա Գավրիլովան մեջբերում է ասացվածքը:

Ռ. Գավրիլովայի խոքերով` ինքն էլ մի ժամանակ շատերի նման մտածում էր, որ ժողովրդավարության հոմանիշը բարեկեցությունն է, սակայն դա այդքան էլ չի համապատասխանում իրականությանը: Այդ պատճառով էլ նա առաջարկում է, որ լինի բարեխիղճ կառավարում, միջազգային համաժողովներում ընդունված որոշումները կիրռավեն նաև իրական կյանքում և առաջարկվեն նոր լուծումներ ու մոտեցումներ:

Նա առաջարկում է, որ յուրաքանչյուր կազմակերպություն կարողանա հստակեցնել այն սահմանագիծը, որից այն կողմ համաձայն չէ տվյալ կառավարության հետ և այլևս ընդդիմադիր է: Պետք է ունենալ նախօրոք մշակված հակափաստարկներ կառավարության այն փաստարկների դեմ, որով նա փորձում է արդարանալ անհաջողության դեպքում, և որոնց արդեն շատ լավ ծանոթ է հասարակությունը: Հենց կառավարության գործն է երկրում նպաստել ժողովրդավարության զարգացմանն ու տարծամանը: Մյուս կողմից` պետք է հասարակության համար հասանելի լինեն բոլոր այն հաշվետվությունները, որոնք ներկայացվում են տարբեր կազմակերպությունների կողմից, սակայն մնում են փակ շրջանակներում:

Եվրոպայի հարցերով քաղաքականության ավագ խորհրդատու Ջեֆ Գոլդսթայնը (ԲՀՀ-Վաշինգտոն) նշեց, որ ժողովրդավարության խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է վերլուծել իրավիճակը: Ամենահայտնի ժողովրդավար երկրներից ԱՄՆ-ում տնտեսական ճգնաժամը փլուզեց նրա ֆինասական կայունությունը, ինչը տարբեր ազդեցություններ ունեցավ այլ երկրներում: Այդ նույն ժողովրդավարության շնորհիվ Արևմտյան Եվրոպայում ընտրությունների միջոցով հասարակությունը կարողացել է փոխել կառավարություններ, ապա արդյունքում ստացվել է «զրո հանդուրժողականություն և պոպուլիզմի մեծացում»: Իսկ աֆտորիտար երկրներում` հատակպես արաբական երկրներում, որտեղ հեղափոխության մեծ ալիքներ են բարձրացել, տնտեսական ճգնաժամը ևս իր դերն ունեցել է, սակայն դա միայն խնդրի մի մասն է, և մարդիկ ցանկանում են բարձրացնել իրենց կենսամակարդակը: Իսկ այդ խնդիրը դրված է նոր կառավարությունների ուսերին, որոնք մի կողմից տապալեցին նախկին իշխանություններին, մյուս կողմից` պետք է կարողանան բավարարել իրենց ժողովրդի պահանջները:

Ջ. Գոլդսթայնը հարցականի տակ դրեց նաև Ռուսասատնում «պուտինիզմի գրավչությունը» և Չինաստանի քաղաքականության արդյունավետությունը: Վ. Պուտինը, որը կրկին ղեկավարելու է ՌԴ-ն, պետք է կարողանա ապահովել հատկապես միջին խավի պահանջները, որոնց թիվն աճում է, և որոնք արդեն կորցնելու բան ունեն: Իսկ Չինաստանը, չնայած կարողանում է արագ զարգանալ և աճի տեմպեր գրանցել, սակայն արդյո՞ք կկարողանա նույն ձևով շարունակել, եթե որևէ փոփոխություն չմտցնի իր կառավարման համակարգի մեջ:  

Մյուս կողմից, ըստ նրա, Արևմտյան Եվրոպայի համար նույնպես դժվար է քարոզել ժողովրդավարություն, երբ ինքն ունի բազմաթիվ խնդիրներ` այդ թվում և ժողովրդավարության հետ կապված: Իսկ երկրներ կան, որ չեն ուզում ընդունել ժողովրդավորությունը, քանի որ կարծում են, որ այն քաոս է բերելու:

Ջ. Գոլդսթայնի խոսքերով`20 տարի առաջ մարդիկ չգիտեին, թե ինչ է ժողովրդավարությունը, բայց ուզում էին այն, այժմ գիտեն, թե ինչ է և այդ պատճառով էլ չեն ուզում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter