HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱրմենՏել»-ը պարգևատրեց «Հեքիաթների աշխարհում» մրցույթ-փառատոնի հաղթողներին

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline)  հայտարարում է «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի համահայկական մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման մասին: Ցուցահանդեսին ներկայացված 243 նկարներից 38 աշխատանքի հեղինակները ստացան նվերներ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և «ԱրմենՏել» ընկերության կողմից: 

Արդեն երկրորդ տարին է, ինչ մրցույթ-փառատոնը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կողմից` «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ:

Հայկական հեքիաթներին նվիրված մրցույթ-փառատոնին ներկայացվել է շուրջ 1000 աշխատանք աշխարհի 18 երկրից (ԱՄՆ, Արգենտինա, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Թուրքիա, Իսպանիա, Իրան, Լիբանան, Չինաստան, Ռումինիա, Ռուսաստան, Սիրիա, Ուզբեկստան, Ուկրաինա, Ուրուգվայ, Ֆրանսիա, Քուվեյթ), Արցախից և Հայաստանից: Մրցույթի առաջին փուլից հետո 243 լավագույն նկարներ ցուցադրվել են Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում: 

«Գլոբալիզացիայի դարաշրջանում միայն կրթական համակարգը չի կարող ապահովել երիտասարդ սերնդի արդյունավետ դաստիարակությունը: Այն բազմակողմանի և բարդ գործընթաց է և այստեղ չափազանց կարևոր է տարբեր կառույցների ներգրավվածությունը: «ԱրմենՏել» ընկերությունը հովանավորում է բազմաթիվ կրթական ծրագրեր, և այս մրցույթ-փառատոնը նման համագործակցության վառ օրինակ է: Այն հետապնդում է մեկ ընդհանուր նպատակ` կրթել արժանի սերունդ, որն էլ հետագայում կդառնա պայծառ ապագա կերտելու գրավականն ու երաշխիքը», - նշեց «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: 

Նշենք, որ ՀՀ Կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ և «ԱրմենՏել»-ի աջակցությամբ լույս է տեսնելու կատալոգ, որում կներառվեն մրցույթի երկրորդ փուլ անցած լավագույն աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter