Էներգակիրների թանկացումը կանդրադառնա նաև Հայաստանի վրա
«Էներգակիրների թանկացման միտումը ողջ աշխարհում ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա» հարցին` Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանեց, որ Հայաստանը սեփական էներգակիրներ չունեցող երկիր է, էներգակիրների ներկրման խնդիրն ակտուալ է նաև Հայաստանի համար, և թանկացումը Հայաստանի վրա նույնպես ազդեցություն կունենա:
«Սեփական էներգակիրը շատ սահմանափակ հիդրոպոտենցիալն է, որ չի կարող Հայաստանի ամբողջ ներքին պահանջարկը բավարարել, այլ կարող է բավարարել մոտ 20-25 %-ի չափով, այսինքն` կա խնդիր էներգակիրների ներկրման»,- ասաց նախարարը:
Իսկ թե ինչքանով կանդրադառնա, ըստ Արմեն Մովսիսյանի, կախված է միջազգային շուկայում դրանց թանկացման հետ: «Չիմանալով, թե ինչքանով դրսում կթանկա, ինչ-որ կանխատեսումներ անել ներքին շուկայի համար այնքան էլ շնորհակալ գործ չի լինի,- կարծում է նախարարը,- մենք պետք է պատրաստ լինենք բոլոր տեսակի նման ցնցումներին, բայց թե ինչպիսի արձագանք դա կգտնի, կյանքը ցույց կտա»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել