HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հացադուլ և ջրադուլ հայտարարած բանտարկյալին ոչ ոք չի այցելել

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Գևորգ Մուսայելյանը փետրվարի 7-ից հացադուլ և ջրադուլ էր հայտարարել: Երեկ նա մեկուսարանում ուշագնաց է եղել, նրան տեղափոխել են բանտախուց և ջուր ու ուտելիք տվել: Գևորգ Մուսայելյանն այդպիսով իր բողոքն էր արտահայտում ընդդեմ վերաքննիչ դատարանի դատավորների ապօրինությունների, որոնք քննում են իր բողոքը և չեն բավարարում Մուսայելյանի փաստաբան Անահիտ Սաղաթելյանի միջնորդությունները: Գ. Մուսայելյանը նամակով դիմել է նաև արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին` պահանջելով արդար դատաքննություն եւ նշելով, որ վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանական կողմի պահանջը` պահանջել առաջին ատյանում կատարված իսկական արձանագրությունները եւ իրականացնել գործի հրապարակային քննություն: Գևորգ Մուսայլեյանը իրեն մեղավոր չի ճանաչում 2008թ-ի ԼՂՀ Շահումյանի շրջանի Նոր Խարխափուտ գյուղի ուղղությամբ հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Գրիգոր Մուրադյանի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իրեն առաջադրված մեղադրանքներում: Գևորգ Մուսայելյանը մեղադրվել է իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության մեջ, որոնք անզգուշությամբ ծանր հետեւանքներ են առաջացրելՆրան նաև դատել են մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter