HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրաճահճային թռչունները վտանգված են

Հայաստանում վտանգված են ջրաճահճային թռչունները և անգղները: Վերացման եզրին է սպիտակագլուխ անգղը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ էկոլոգ Սիլվա Ադամյանը տեղեկացրեց, որ Հայաստանում կան սեփականաշնորհված տարածքներ, որտեղ զարգանում է որսորդական տուրիզմը, մասնավորապես Արարատի մարզի Արմաշի արհեստական լճերում: Այստեղ մեծ քանակությամբ ջրաճահճային թռչուններ կան, որոնք չուի ժամանակ մի երկրից չվում են մյուս երկիրը, իջնում են այդ լճերում, կերակրվում և նորից շարունակում իրենց ճանապարհը: Լճերի տերերը զարգացնում են որսորդական տուրիզմը իրենց լճերում, իսկ յուրաքանչյուր թռչունի որսի համար սահմանված է մոտ 500 եվրո: Այս ամենը, ըստ Սիլվա Ադամյանի, անում են արտասահմանյան կազմակերպությունների հետ, որոնց տերերը իտալացիներ են: Նրանք Հայաստանում ստեղծել են կազմակերպություն և նույնիսկ ինքնաթիռներով որսորդական զենք են տեղափոխում Հայաստան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter