HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջուրը հասել է Նորագյուղ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ արդեն իսկ լուծվել է ԼՂՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի խմելու ջրի կանոնավոր մատակարարման խնդիրը: Ծրագիրը համաֆինանսավորել են Հիմնադրամի ֆրանսիայի տեղական մարմինն ու Ռուսաստանի հայ գործարարները:

Վերանորոգվել է շուրջ 5կմ երկարությամբ ջրատարը, կառուցվել է ներքին ցանց: Անհատական մուտքագծերով ջուրը հասնում է տնտեսություններին, որոնք արդեն ունեն կանոնավոր ջրամատակարարում: Ընթացքում է երեք ջրամբարի եւ խորքային հորի վերանորոգումը: «Այս վերջին փուլի աշխատանքների ավարտից հետո հոսող ջրի ծավալը զգալիորեն կմեծանա», - հավատացնում են պատասխանատու շինարարները:

Տարիներ շարունակ ջրագիծն անմխիթար վիճակում էր, եւ անընդհատ ջրի մեծ կորուստ կար: Գյուղը խմելու ջուր ստանում էր երկու օրը մեկ եւ ընդամենը երկու ժամով: «Մենք շատ երկար ենք սպասել այն օրվան, երբ մեր տներում ջուր կլինի»,- գյուղապետ Էդիկ Մարդյանի այս խոսքերն արտահայտում են նորագյուղցիներից յուրաքանչյուրի սպասումը: Նորագյուղն Ասկերանի շրջանի ամենամեծ համայնքն է. այն հիմնվել է 1966 թվականին եւ ունի շուրջ 1510 բնակիչ, ում ապրուստի հիմնական միջոցը տնամերձ հողատարածքներից ստացված բերքն է: Գյուղն ունի բարեկարգ դպրոց, բուժկետ, բարենորոգ ճանապարհներ եւ գյուղացիները հավատում են, որ այսօր արդեն, ջրի առկայության պայմաններում համայնքում տնտեսության ընդհանուր վիճակն էլ  զգալիորեն կբարելավվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter