HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու պեղումները դադարեցվել են

Թբիլիսիի հայկական Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին խոնարհվել էր 2009 թ. նոյեմբերի 19-ին: Վրաստանն իր պետական բյուջեից 50.000 վրացական լարի (26.790 ԱՄՆ դոլար) է հատկացրել եկեղեցու վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի պատրաստման համար: Եկեղեցու վերականգնման նախագծի մշակման նպատակով եկեղեցու տարածքում տարվում էին նախապատրաստական ուսումնասիրություններ, հետազոտում էին մշակութային շերտը: Սակայն այս պահին պեղումները եւ աշխատանքները դադարեցվել են, ուսումնասիրությունը չի ավարտվել: Եկեղեցու հարցով զբաղվում է ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հովհաննես Սանամյանը: Ինչո՞ւ են դադարեցվել վերականգնման աշխատանքները: 2010 թ. պետական ֆինանսավորմամբ տենդեր հայտարարեցին, տենդերը շահել էր բավականին լավ կազմակերպություն, սկսեցին իրենց պլանային, հետազոտական աշխատանքները: Քանի որ երկրաբանական հետազոտություններ պետք է անեին, այդ ժամանակ եկեղեցու տակը մշակութային շերտ հայտնաբերվեց եւ սկսեցին պեղումներ կատարել: Պեղումների արդյունքում եկեղեցու տակ բացվեցին ավելի վաղ շրջանի` 11-13-րդ դարի եկեղեցու մնացորդներ եւ երկու դամբարան: Այդ գումարը նախատեսված էր նախագիծն ամբողջությամբ անելու համար, իսկ նախագծի մեջ ինչքան որ կար նմանատիպ պեղումների համար նախատեսված գումար, իրենք այդ գումարի սահմաններում արել էին աշխատանքներ: Քանի որ գումարը սահմանափակ էր, պեղումներն ամբողջությամբ չեն ավարտվել: Հարկ կա այդ պեղումներն ավարտելու, վերականգնման շինարարական աշխատանքները չեն սկսվել, լրացուցիչ գումար կհատկացվի, պեղումները կանեն, դրանից հետո կանցնեն վերանորոգման աշխատանքներին: Այդ պեղումներն ավարտելու համար որքա՞ն գումար է անհրաժեշտ: Դժվարանում եմ ասել: Այս տարվա բյուջեով դեռ պետք է որ հատկացնեն: Անցյալ տարվա բյուջեով ինչքան գումար որ նախատեսված էր նախագծային հետազոտական աշխատանքների համար, իրենք նախագիծն արել են, նախնական տեսքով ամբողջական վերականգնվում է: Բայց քանի որ դա իսկապես հետաքրքիր բան է, եկեղեցին էլ բարդ երկրաբանական դիրքում է, պետք է անել հիմքերի ամրացման աշխատանքներ, իսկ որպեսզի այդ աշխատանքները վերջնականապես արվեն, եւ հնագիտական շերտերը չմնան տակը, պետք է ամբողջական պեղումներ անել: Այդ պեղումները նախատեսում են այս տարի անել, հետո մյուս տարի սկսել շինարարությունը: Հայտնաբերված մնացորդները եւ երկու դամբարանները հայկակա՞ն, թե՞ վրացական են: Միանշանակ դժվար է ասել, բայց կան տեղեկություններ, որ Մուղնեցոց եկեղեցու տեղում ավելի վաղ շրջանի հայկական եկեղեցի է եղել: Այսինքն` եթե նայենք պատմական տեղեկությունները, օրինակ` Պարույր Մուրադյանի գրքում, Մուղնեցոց Սուրբ Գեւորգի տեղում եղել է ավելի հին հայկական եկեղեցի, որը վերանորոգվել է, 17-րդ դարում նոր եկեղեցին է կառուցվել: Այն հնագիտական նյութերը, որոնք պեղվել են, ըստ մեր հնագետ Հակոբ Սիմոնյանի կարծիքի` 11-13-րդ դարի, այդ ժամանակաշրջանի, ասենք, Անիի նյութերի հետ նմանություն ունեն: Պեղումներին մասնակցո՞ւմ են ներկայացուցիչներ կամ հնագետներ Հայաստանից: Առայժմ ոչ, պեղումները կատարել է նախագծային կազմակերպությունը: Պայմանագրով այդ կազմակերպությունն ընդունել է հնագետներ Վրաստանից: Հնարավոր է, որ շարունակվելիք պեղումներին Հայաստանից մասնագետ մասնակցի: Դա կախված է Հայաստանի եւ Վրաստանի մշակույթի նախարարություններից: Սկզբունքորեն իրենք դեմ չեն: Եթե ընդգրկվի ինչ-որ մեկը, ապա պետք է լինի միջնադարի մասնագետ: Ձեր կարծիքով, որքա՞ն կտեւեն պեղումները: Ես դժվարանում եմ ասել, իրենց նախաձեռնությունն է ու կապված է գումարի հատկացման հետ: Ուզում են գումար հատկացնել: Մի քանի ամսվա ժամանակաշրջանի պեղումներ պետք է արվեն, ընդ որում` ամռանը, որովհետեւ գրունտային ջրերի մակարդակը բարձրացել է, դա էլ է բավականին խոչընդոտում, որովհետեւ մի մասն այդ գրունտային ջրերի մեջ է մնացել: Պետք է չոր եղանակներ լինեն, որ աշխատանքները սկսեն: Վերականգնման նախագիծը պատրա՞ստ է: Ամբողջական վերականգնման նախագիծը պատրաստ է, որն իրենց կողմից ընդունված է: Բերեցին այստեղ, նաեւ նախարարության գիտամեթոդական խորհրդում քննարկվեց եւ հիմնականում հավանության արժանացավ: Այսինքն` նախագծի հիմնական իմաստն այն է, որ վերականգնվի եկեղեցու նախնական տեսքը: Լուսանկար 1` Մարիաննա Պեպանյանի, եկեղեցին խոնհարվելուց հետո Լուսանկար 2` Կարեն Էլչյանի, եկեղեցին` խոնհարվելուց առաջ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter