Առողջապահության նախարարություն. սողանքի հետևանքով տուժածների վիճակը միջին ծանրության է
Հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզի Այրում կայարանի տարածքում տեղի ունեցած սողանքի հետևանքով «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապ օգնության մեքենայով բժշկական կենտրոն է տեղափոխվել յոթ քաղաքացի, որոնց մոտ եղել են գանգի վնասվածքներ` առանց գանգոսկրի կոտրվածքների, կրծքավանդակի սալջարդ` առանց ներքին օրգանների վնասումների, նախաբազկի և սրունքի ոսկորների կոտրվածքներ:
Տուժածները տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն և հարազատների պահանջով տեղափոխվել մայրաքաղաք:
Մեկ տուժած տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն` աջ սրունքի դրսային պճեղի փակ կոտրվածքով, առանց տեղաշարժի, վեգոսկրի դրսային եզրի բեկորային կոտրվածքով, տեղաշարժով: Կատարվել են գիպսային անշարժացում, ցավազրկում, և հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից:
Ընդհանուր առմամբ, տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Բոլորը Երևանի բնակիչներ են:
Առողջապահության նախարարություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել