HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իսկական ընդդիմությունը ոչ իսկականից զանազանելու չափորոշիչը իշխանության վախն է

Հնարավո՞ր է, արդյոք, «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանի և Հայ ազգային կոնգրեսի համագործակցությունը: Այս հարցին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: Նա ասաց, որ Կոնգրեսը ստեղծվել է օգոստոսի 1-ին, այն ունի հռչակագիր, որտեղ գրված է, որ Կոնգրեսը բաց է բոլոր քաղաքական ուժերի համար, ովքեր ընդունում են հռչակագրի դրույթները, ովքեր պատրաստ են բռնապետության դեմ համատեղ պայքարի: Միաժամանակ Լևոն Զուրաբյանը մի քանի ցուցանիշ է թվարկում, որոնք ցույց են տալիս, թե տվյալ քաղաքական ուժը ընդդիմություն է, բռնապետության դեմ պայքարող ուժ է, թե ոչ: Ըստ նրա` այդ մասին ամենալավը գիտեն հենց իշխանությունները և իրենց վերաբերմունքով ցույց են տալիս դա: Օրինակ` եթե հանրահավաքի օրը նրանք չեն փակում ճանապարհները, նշանակում է, որ խոսքը իսկական ընդդիմության մասին չէ, եթե փակում են, ուրեմն իսկական ընդդիմություն է: «Այսօր մարզերում մարդիկ իմանում են այն մասին, որ ընդդիմության հանրահավաք է, եթե չի աշխատում տրանսպորտը: Պարզ հետևեք` որ օրերին մարզային տրանսպորտն աշխատում է, որ օրերին չի աշխատում: Եվ այդտեղից արեք պարզ հետևություններ»,- ասաց Լ. Զուրաբյանը: Մյուս ցուցիչն այն է, թե տվյալ քաղաքական ուժը համարձակվու՞մ է Սերժ Սարգսյանի անունը տալ, թե՞ ոչ: Եվ վերջապես, իսկական ընդդիմությունը ոչ իսկականից զանազանելու ամենակարևոր չափորոշիչը, Լ. Զուրաբյանի խոսքով, իշխանության վախն է: Եվ եթե իշխանությունը դիմում է վերոնշյալ գործողություններին, նշանակում է, որ իշխանությունը վախենում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter