
Բացօթյա առևտրի դեմ դուրս եկած քաղաքացիներին ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը հորդորում է քաղաքականացնել հարցը, քանի որ, ըստ նրա, խնդիրները լուծելու միակ ձևը հենց քաղաքականացնելն է:
ՀԱԿ-ը պատրաստ է սատարելու նրանց, քանի որ, ըստ Լ. Զուրաբյանի, իշխանությունների գործողությունները բացարձակ անօրինական են: Արդեն աշխատանքային խումբ է ստեղծել, որը զբաղվելու է այդ հարցերով:
Լևոն Զուրաբյանը բացատրում է իշխանությունների սցենարը. եթե մի խումբ ընդվզողներ են լինում, որոնք ստեղծում ն կազմկոմիտեի նման մի բան, իշխանությունը սկսում է ճնշումներ գործադրել այդ կազմկոմիտեի վրա` առաջարկելով կաշառքներ, ահաբեկելով կամ այլ միջոցներ գործադրելով: Իսկ ամենակարևորը` հորդորում է չքաղաքականացնել հարցը: Իշխանությունները դրանով նաև հորդորում են ընդվզողներին ընդդիմության հետ կոնտակնտերի մեջ չմտնեք:
«Մեր ցանկությունը և կոչն այն է, որ բոլորը պետք է հասկանան, որ խնդիրը լուծելու միակ ձևը քաղաքականացնելն է: Այո, համախմբվել, քաղաքականացնել, որովհետև օլիգարխիայի դեմ ուրիշ կերպ պայքարել հնարավոր չէ»,- կարծում է Լևոն Զուրաբյանը:
Լևոն Զուրաբյանը նշեց, որ խնդիրները չքաղաքականացնելու իշխանությունների հորդորներին մասնակցում է նաև ոստիկանություն, չնայած «Ոստիկանության մասին» օրենքում նման գործառույթ նախատեսված չէ: Ոստիկանությունը բանակցություններ է վարում որևէ խմբի հետ, հորդորում նրանց կատարել այս կամ այն քաղաքական ընտրությունը: «Այսօր բազազները դարձել են քաղաքական գործիչներ»,- հավելեց Հայ ազգայի կոնգրեսի համակարգողը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել