Կոնգրեսում պաշտոնների մասին չե՞ն խոսում
«Կոնգրեսում ներքին չգրված պայմանավորվածություն կա, որ ընդհանրապես մենք պաշտոնների մասին չենք խոսում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե չի պատրաստվում ՀԱԿ-ը ներկայացնել կառավարության ցանկը, որպեսզի հանրությունը որոշ չափով տեղեկանա, թե ովքեր են ղեկավարելու ոլորտները, եթե ՀԱԿ-ը ստանձնի երկրի կառավարման պատասխանատվությունը:
Լևոն Զուրաբյանն ասաց, որ հաճույքով կհրապարակեր, եթե այդպիսի ցանկ լիներ պատրաստ: Բայց Կոնգրեսում ավելի շատ փորձում են գործ անել: «Կոնգրեսը պաշտոնների համակարգ չէ, Կոնգրեսը գործ անող, պատասխանատվության բեռն իր վրա վերցնող մարդկանց հավաքականություն է»,- ասաց Լ. Զուրաբյանը:
ՀԱԿ-ի համակարգողը նաև պարզաբանեց, որ ստեղծված է ալտերնատիվ կառավարություն, բոլոր ուղղություններում կան հանձնաժողովներ և ցանկացած մարդ, ով ունի էներգիա, գաղափարներ ու մոտեցումներ, կարող է մասնակցել այդ հանձնաժողովների աշխատանքներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել