HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակառակորդը 7 օրում հրադադարի ռեժիմը խախտել է 200 անգամ

Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ:

Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների՝ ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները «АК», «СВД», «Սև նետ», «Իստիգլալ», «ПК», «ДШК» զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 900 կրակոց:

ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը հայտնում է, որ բացի առաջնագծում տեղ գտած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից՝ Ադրբեջանի օդային տարածքում նաև արձանագրվել են մարտական օդուժի ուսումնավարժական թռիչքներ:

Չնայած թշնամու դրսևորած այսօրինակ ակտիվությանը՝ ՊԲ ստորաբաժանումները ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն մարտական հերթապահություն իրականացրել ինչպես ցամաքում, այնպես էլ օդում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter