Երիտասարդ ակտիվիստները դատապարտվեցին 2 տարի պայմանական ազատազրկման
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ըդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թևի ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանին և Սարգիս Գևորգյանին դատապարտեց 2 տարի պայմանական ազատազրկման:Հիշեցնենք, որ երիտասարդները ձերբակալվել էին մայիսի 31-ին Ազատության հրապարակ մուտք գործելու և բողոքի հերթական ակցիայի ժամանակ: Դավիթ Քիրամիջյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասով` մի խումբ անձանց մասնակցությամբ կազմակերպված խուլիգանության համար: Սարգիս Գեւորգյանը մեղադրվում էր 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել