HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

21-րդ դարի առաջին տասնամյակի կովկասյան շախմատային պարտիան

Գուրգեն Շիրինյան

Ի՞նչ է կյանքը, եթե ոչ երկու ուժերի մեջ կատարված մի անմիտ ու անխիղճ խաղ: Ուժեր, որոնցից մեկը ստեղծագործում է` շինում, իսկ մյուսը կործանում` քանդում:

Գարեգին Նժդեհ 21-րդ դարի կովկասյան շախմատային պարտիան սկսվեց.

2001թ. մարտ` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Փարիզում: Բանակցություններ Արցախի հարցի շուրջ: 2003թ. ապրիլ` Բաքու-Ջեյհան նավթատար ու գազատար խողովակի կառուցման աշխատանքների սկիզբ: 2003թ. նոյեմբեր`  Վրաստանի Վարդերի հեղափոխություն` Մ. Սահակաշվիլիի գլխավորությամբ: 2004թ. մայիս` Աջարիայի ինքնավար մարզի քայքայումը: 2004թ. մայիս` հայ-իրանական գազամուղի ծրագրի իրականացում: 2004թ. դեկտեմբեր` Կարս-Ախալքալաք երկաթգիծ: 2005թ. մայիս`Վրաստանի տարածքից ռուսական  ռազմաբազաների դուրսբերման պայմանագրի կնքում: 2007թ. նոյեմբեր` Մադրիդում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված սկզբունքները Արցախի հարցի վերաբերյալ, որը կոչվեց Մադրիդյան սկզբունքներ: 2008թ. մարտ` Հայաստանում նախագահական ընտրություններց հետո տեղի ունեցած ցավալի դեպքեր: 2008 մարտ` 62-րդ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հռչակագիր` «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում»: 2008թ. հուլիս` ջավախքյան դեպքեր: 2008թ. օգոստոս` վրաց-օսական և վրաց-աբխազական պատերազմ: 2008թ. օգոստոս` Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և հարավային Օսիայի անկախությունը 2008թ. սեպտեմբեր` հայ-թուրքական հարաբերությունների սկիզբ, Թուրքիայի նախագահի այցը Հայաստան: 2009թ.հուլիս` Իտալիայի լ'Աքվիլա քաղաքում մեծ ութնյակի գագաթաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբին անդամակցող երկրների` Ռուսաստանի,Ֆրանսիայի և ԱՄՆ-ի  նախագահների հայտարարությունը, ըստ որի` Արցախի խնդիրը պետք է լուծվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա, Մադրիդյան սկզբունքների հրապարակումը: Արցախի խնդրի շարունակական հայտարարությունները Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Մուսկոկա, Տորոնտո, Ալմա-Աթա, Աստանա: 2009թ. հոկտեմբեր` Ցյուրիխում հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների սկիզբ: 2010թ. մայիս` Եվրախորհրդի կողմից ընդունված թիվ 2216 բանաձևը: Հայկական զորքերի դուրսբերումը Արցախի ազատագրված տարածքներից և ազերիների փախստականների վերադարձը Արցախ: 2010թ. օգոստոս` Բաքվում ստորագրված թուրք-ադրբեջանական համաձայնագիր, որտեղ Թուրքիան և Ադրբեջանը դառնում են ռազմաքաղաքական և ռազմավարական դաշնակից պետություններ: 2010թ. օգոստոս` Հայաստանում ստորագրված ռուսական ռազմաբազայի երկարացման համաձայնագիր, որին հաջորդեց արևմուտքի ճնշումները Հայաստանի Հանրապետության վրա, և վերջում էլ` WikiLeaks-յան գաղտնի փաստաթղթերի հրապարակում: Ո՞րն է հաջորդ քայլը: Ներկայումս Կովկասյան շախմատային պարտիայի խաղադաշտում պատկերն այսպիսին է. Թուրքիա. ունի 4 ֆերզ` Բաքու-Ջեյհան նավթամուղը, Կարս-Ախալքալաք երկաթգիծը,  հայ-թուրքական հարաբերությունների բանակցություններում ներդրեց Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերը, և վերջինը` Վրաստանի միջոցով կարողանում է ճնշում գործադրել Հայաստանի վրա: Վրաստան. չնայած այն հանգամանքին, որ Վրաստանը 21-րդ դարի առաջին տասնամյակում կորցրեց երկու ֆիգուր` Աբխազիա և Օսիա, բայց շահեց երկու այլ ֆիգուր` Աջարիա և Ջավախք (Ախալցխա, Ասպինձա (Ասպնջակ), Ախալքալաք (Քաջատուն), Ծալկա, Նինոծմինդա (Բոգդանովկա): Այնուամենայնիվ, այս կորուստներն ու շահարկումները չխանգարեցին Վրաստանին ունենալու 3 ֆերզ: Գլխավոր տարանցիկ երկիրը Կովկասում: Ամերիկամետ քաղաքականություն վարելով` կարողանում է անմարդկային ու ապօրինի դատավարությունները մարսել եվրոպական և միջազգային ատյաններում: Եվ վերջինը` կարողանում է ճնշումներ գործադրել Հայաստանի վրա: Ադրբեջան. ունի 4 ֆերզ: Նավթ ու գազ, Վրաստանի միջոցով Հայաստանի վրա ճնշման լայն դաշտ, Բաքու-Ջեյհան և Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու հակահայկական երկաթգիծ: Հայաստան. ցավոք, անցած 10 տարիների ընթացքում մենք չունեցանք ֆերզ և դրա համար խաղադաշտում ռակիրովկայի տեսքով հանդես եկանք, այսինքն` պաշտպանողական քաղաքականություն վարեցինք: Մի քանի օրից վեջանում է 21-րդ դարի առաջին տասնամյակը: Ի՞նչ անակնկալներ են պատրաստել Կովկասում աշխարհի հզոր տերությունները երկրորդ տասնամյակում: Վրաստանի տարածքով Հայաստան ներմուծվող գազամուղի խողովակի վաճա՞ռքը Ադրբեջանին: Հայ-ադրբեջանական պատերա՞զմ,  ամերիկաիրանական պատերա՞զմ, նորից վրաց-օսական և վրաց-աբխազական պատերա՞զմ, միգուցե ՆԱԲՈՒԿՈ ծրագրի իրականացո՞ւմ, կամ WikiLeaks-ի կողմից հրապարակվող մի այնպիսի գաղտնի փաստաթուղթ, որ գլոբալ խնդիրների տեղիք տա՞ Կովկասում: Վրաստանի ու Ադրբեջանի անդամակցությո՞ւնը ՆԱՏՕ-ին: Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմավարական դաշի՞նք: Նոր հեղափոխություննե՞ր: Արցախի անկախության ճանաչո՞ւմ: Ո՞րն է հաջորդ քայլը և ի՞նչ խնդիրներ կբխի այդ քայլից: Շատ կարևոր է, որ մեր Հայոց պետության ազգային ռազմավարական կենտորնները վերլուծեն 21-րդ դարի գալիք` երկրորդ տասնամյակի բոլոր արհավիրքներին ու անակնկալներին դիմակայելու հակաքայլերը: Հուսով եմ, որ այս գալիք տասնամյակը մեր Հայոց ազգի և Հայոց պետության հզորացման, հաղթանակի ու տնտեսական զարգացման տասնամյակ է լինելու: Հուսով եմ, որովհետև հույսը երբեք չի մեռնում, մեռնում է միայն մարդը: Վերջում ևս մեկ բան, որը կապ չունի ոչ ժամանակի և ոչ էլ ապագա տարեթվերի հետ. Հայոց պետությունը ունի մի անմահ ֆերզ, դա մեր հայ ժողովուրդն է, մեր Հայոց բանակն ու Արցախի պայքարի հաղթանակը: Հազար աղոթք էն հայ քաջին, ով մեռել է ազգի պատվին, Հազար առողջ կյանք են հային, ով ստեղծում է Ազգի բարին, Հազար օրհնանք Հայ մանկիկին, որ ծնվեցավ հանուն Ազգի…

ԱՄԵՆ Շնորհավորում եմ մեր ամբողջ Հայ ազգի գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter