HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի վարչապետին հյուր էր Կալիֆորնիայի սենատի անդամը

Այսօր ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատի անդամ Ժոզեֆ Սիմիթյանին, ով Արցախում է գտնվում ճանաչողական այցով: Ողջունելով հայրենակից սենատորին` վարչապետը նշել է, որ ամերիկացի հայ բարեկամները էական օգնություն են ցուցաբերում արցախյան դատի պաշտպանության գործում:

Հյուրի խնդրանքով Ա. Հարությունյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների ներկա փուլին և հեռանկարին: Վարչապետի խոսքով` Մինսկի խումբը կարևոր դերակատարություն ունի բանակցությունների շարունակման և մեր տարածաշրջանում խաղաղության պաշտպանման խնդրում:

«Հիմնախնդրի վերջնական կարգավորման համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու»,- շեշտել է ԼՂՀ կառավարության ղեկավարը:

Խոսելով ԼՂՀ հետագա զարգացման մասին` Ա. Հարությունյանը նեշել է, որ ստեղծված են անհրաժեշտ նախադրյալներ Արցախում տնտեսական աճի բարձր տեմպեր ապահովելու համար:

Ժ.Սիմիթյանը վարչապետին է փոխանցել Արցախից ստացած առաջին տպավորությունները՝ շեշտելով, որ ժողովուրդը վճռական է իր ազգային նպատակներում` չնայած առկա դժվարություններին: Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter