
Քաղաքագետ Իգոր Մուրադյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ նաեւ երեկ համացանցում տարածված տեսանյութին, ըստ որի` ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն ասում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը զանգահարել է իրեն ու խնդրել չնպաստել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, քանի որ ընթանում են հայ-թուրքական բանակցություններ:
ՀՀ նախագահի մամլո քարտուղարը տարածեց հերքում, որը, ըստ քաղաքագետ Մուրադյանի, իրականում ոչ թե հերքում, այլ կատարվածի վերաբերյալ մեկ այլ վարկած էր:
«Ես այլընտրանք չեմ կարող առաջարկել: Ինչ-որ կա, կարող ենք եզրակացնել, որ, այո, նման բան ասվել է: Առավել ես, որ դա շատ նման է հայկական քաղաքական ոճին: Մեզ մոտ այսպես է` ինչ-որ խոսվում է տղաների միջեւ, կարելի է ասել նաեւ այլ երկրի նախագահին կամ փոխնախագահին: Եվ ոչ ոք չի մտածում, որ մի օր այն բացահայտվելու է: Իսկ որ բացահայտվելու է, հաստատ է, եւ շատ շուտով շատ բաներ դուրս կգան ջրի երես, այդ թվում` մեր դեսպանատների գործունեության մասին»,- ասում է Իգոր Մուրադյանը եւ հավելում, թե խոսքն առաջին հերթին վերաբերում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել