44-ամյա Մանյայի ձեռքերը մնացել էին մահճակալի հենարանի տակ
Սեպտեմբերի 27-ին` ժամը 11.30-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 19 շենքի 204-րդ բնակարանից լսվում են օգնության կանչեր, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը: Ննջասենյակում հայտնաբերվել է 1967 թվականին ծնված Մանյա Խաչիկյանը` ձեռքերի վնասվածքով (ձեռքերը մնացել են մահճակալի փայտե հենարանի տակ): Մ. Խաչատրյանին դուրս են բերել և հանձնել «1-03» ծառայության բրիգադին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել