Սևանա լճի առափնյա մոտ 10 տնակ արդեն ապամոնտաժվել է
«Սևան ազգային պարկի» ափամերձ տարածքի շենքերի և ժամանակավոր կառույցների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են: 30 նմանատիպ կառույցներից 8-10 ժամանակավոր տնակ արդեն ապամոնտաժվել է։ Երկուսի ապամոնտաժմանը մասնակից է եղել նաև ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։
Արամ Հարությունյանն այսօր կայացած ասուլիսում տեղեկացրեց, որ առաջիկա 1-1,5 ամսվա ընթացքում ապամոնտաժվելու են բոլոր ժամանակավոր կառույցները, իսկ քարից կառուցված շենքերի հարցը Արամ Հարությունյանը «ժամանակավոր խնդիր» համարեց, որոնք, սակայն, նույնպես ապամոնտաժվելու են։
«Մեր քաղաքականությունը կայանում է նրանում, որ առաջին հերթին պետական կառույցները պետք է իրականացնեն այն բոլոր ապամոնտաժման աշխատանքները, որը խոչընդոտ է դառնալու ջրի բարձրացման հետևանքով»,- նշեց նախարարը։
Սևանա լճում իրականացվող մաքրման միջոցառումների շարքում Արամ Հարությունյանը նշեց, որ ձեռնարկել են երկու տիպի միջոցառումներ՝ «մաստեր կլաս» մեքենաների ներկրումը Հայաստան։ 20 օր է՝ այդ մեքենաները ճանապարհվել են Հայաստան, և տեխնիկան ստանալուն պես սկսվելու են առափնյա տարածքների, ջրի մաքրման աշխատանքները։
Արամ Հարությունյանը «Սևան ազգային պարկի» խորհրդի առաջարկությամբ երեկ հրաման է ստորագրել, համաձայն որի՝ 520 շենք-շինությունները, որոնք հայտնվել են ջրի ծածկույթի տարածքներում, ուսումնասիրվեն, ինչպես նաև դրանց վերաբերյալ պետք է եզրակացություններ ներկայացվեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել