HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

10 մլն դոլար Հայաստանին՝ անապատացումից փրկելու համար

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը Հայաստանին տրամադրել է համեմատաբար ավելի մեծ գումար, քան նախկինում, քանի որ Հայաստանը անապատացման  և հողերի դեգրադացման խնդիր ունի։ Հայաստանը 18 տարվա ընթացքում ԳԷՀ-ից ստացել է 18 մլն դոլար, այս անգամ միայն 2011-15 թթ-ի համար կստանա 10 մլն դոլար: «Աշխարհում Հայաստանը համարվում է չորային հողեր ունեցող ամենաբարձր ցուցանիշ գրանցած երկիր, տարածքների 98 տոկոսը չոր հողեր են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի գործադիր տնօրեն Մոնիկ Բարբութը։ Նա երկու օր է` Հայաստանում է: Այցի շրջանակներում նախագծվել է Հայաստանի հետ համագործակցության 2011-15թթ.-ի հեռանկարը: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն էլ խոստովանեց, որ Հայաստանին տրամադրված գումարը իրենց սպասվածից ավելին էր: Այս ավելացումը Մոնիկ Բարբութը բացատրում է նաև մեկ այլ հանգամանքով. ԳԷՀ-ի գումարները սկզբից բաշխվել է հիմնականում հզոր երկրներին, որոնք ավելի ուժեղ ծրագրեր են ներկայացրել, և այդ երկրները թույլ չեն տվել, որպեսզի փոքր ու թույլ զարգացած երկրները ևս իրենց առաջարկությունները ներկայացնեն: Իսկ այժմ յուրաքանչյուր երկրի համար կան նախատեսված հատկացումներ, և փոքր երկրները ևս ծրագիր ներկայացնելու հնարավորություն ունեն. «Այսինքն` որևէ ազդեցություն կամ ճնշում չի գործում»,- ասում է  Մոնիկ Բարբութին: ՀՀ-ում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում իրականացվել է շուրջ 17 ծրագիր` մոտ 18 մլն դոլար արժողությամբ: Ստեղծվել է ԳԷՀ-ի հետ համագործակցության հանձնաժողով` միասնական մոտեցումներ և ծրագրերի իրականացման համար: Նախատեսված է մի քանի մեծ ծրագրեր իրականացնել` կապված հողերի դեգրադացիայի, վտանգավոր թափոնների կառավարման և վնասազերծման, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանման ու ընդերքի օգտագործման բնագավառում: Կոնկրետ ծրագրերը դեռ քննարկվում են։ ԳԷՀ-ի ներկայացուցիչներ տարբեր երկրներում չկան, որպես ներկայացուցիչ և պատասխանատու անձ ընտրում է տվյալ երկիրը։ Այս անգամ Արամ Հարությունյանն է ընտրվել որպես ԳԷՀ-ի ներկայացուցիչ։ ԳԷՀ-ի հատկացումները տարեկան կտրվածքով չի տրվելու, այլ կոնկրետ ծրագրերի իրականացման համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter