«Չենք լռելու»-ն մի՞շտ է այսքան «անկեղծ» գործում
Երեկ ուշ երեկոյան վերադարձանք Արցախից` մեկնել էինք մշակութային կոթողները պահպանելուն նպաստող քայլ կատարելու` մաքրելու Վանքասար եկեղեցին, որը գտնվում էր Աղդամում` Տիգրանակերտում:
Պետք է նշենք, որ սեպտմեբերի 2-5-ը մի խումբ երիտասարդներով մեկնել էինք Արցախ` մասնակցելու «Arcakh Barcamp 2011»-ին: Այցելեցինք Արցախի տեսարժան վայրեր, հետ վերադառնալիս այցելեցինք Ստեփանակերտի Տատիկ-պապիկի արձանը, քանի որ շատերս առաջին անգամ էինք այնտեղ, շատ մեծ ցավ ապրեցինք` տեսնելով արձանն այդ վիճակում` ամբողջությամբ պատված գրվածքներով: Ունենալով արձանները մաքրելու նախկին փորձ, լինելով սրտացավ մեր կոթողների պահպանության հարցում` ճանապարհին որոշեցինք նախաձեռնել արձանը մաքրելու քաղաքացիական նախաձեռնություն:
Հիմա ցանկանում եմ մի քանի մանրամասներ տրամադրել խնդրի հետ կապված: Սեպտեմբերի 13-ին Ֆեյսբուքում մենք բացեցինք մի իվենթ` «Եկեք մաքրենք տատիկ-պապիկի արձանը, ամոթ է»: Մեզ միացան երիտասարդներ ու մեծեր, մարդիկ, ովքեր կողմ էին այդ գաղափարին: Լուսաբանվեց այդ ամենը էլեկտրոնային լրատվամիջոցներում, որը մեզ համար անակնկալ էր: Արցախ մեկնելու համար փորձեցինք գտնել հովանավորներ: Արձագանքեց միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը տրամադրեց մեզ տրանսպորտային միջոց, կացություն Արցախում:
Մեր նախաձեռնությունից հետո Արցախի Հանրապետության ԱԺ-ում բուռն քննարկում է տեղի ունենում, որոշում է կայացվում մաքրել արձանը և դա կատարվում է: Մենք կապնվում ենք Ստեփանակերտի քաղաքապետարան, նախարարություն, որպեսզի ստանանք համաձայնություն արձանը մաքրելու, նրանք մերժում են, և փոխարենը առաջարկում են բարեկարգել Տիգրանակերտի Վանքասար եկեղեցին որը գտնվում է Աղդամում: Մենք որոշում ենք գնալ և մաքրել եկեղեցին:
Սեպտեմբերի 24-25ը գտնվում ենք Արցախում, կատարում մեր առաքելությունը: Վերադառնում ենք Երևան, անցնում բնականոն գործի, երեկոյան կարդում ենք օրվա լրահոսը ու տեսնում մի զարմանալի բան` «Չենք լռելու» նախաձեռնությունը տեղեկատվություն է տարածել հետևյալ բովանդակությամբ` սեպտեմբերի 13-ին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տեսանյութ հրապարակեց արձանի վերաբերյալ:
Իսկ տեսանյութի հրապարակումից հետո մի խումբ հայրենասեր երիտասարդներ Facebook-ում սկսեցին կամավորներ հավաքագրել Արցախ այցելելու և հուշարձանը մաքրելու համար: Սակայն սեպտեմբերի 24-ին հասնելով Ստեփանակերտ` նրանք հայտնաբերել են, որ հուշարձանն արդեն մաքրված է. Արցախի իշխանությունները «Չենք լռելու»-ի կողմից բարձրացված աղմուկից հետո հասցրել էին շտապ գործողություններ ձեռնարկել այդ ուղղությամբ:
Մենք փորձեցինք «Չենք լռելու»-ի ֆեյսբուքյան խմբում պարզել, թե բանն ինչում է, ինչու է մեր կողմից իրականացվող նախաձեռնությունը վերագրվում «Չենք լռելու»-ին, երբ որ ոչ մի մասնակցություն նրանց կողմից չի եղել:
Պատասխանը հետևայլն էր` մենք սեպտեմբերի 12-ին youtube-ում տեղեդրել ենք տեսանյութ, տեսանյութը տարածելուց հետո մենք կապվեցինք ԼՂՀ կառավարության տուրիզմի և մշակութային հուշարձանների պահպանության վարչության հետ, որտեղից այս ուրբաթ օրը մեզ զանգահարեցին և հայտնեցին, որ արձանն արդեն մաքրված է:
Արձանի մաքրման մասին մենք տեղյակ էինք, քանզի խոսել էինք պրն Շահվերդյանի հետ, ԼՂՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար պրն. Ժամհարյան Գարիկի հետ, և նրանց հետ որոշումներ էինք կայացնում, թե ինչպես կազմակերպենք այցելությունը Արցախ, Վանքասարը մաքրելու հետ կապված մի շարք հարցեր ու ճշտումներ:
Մեկ անգամ ևս կրկնենք, որ այս նախաձեռնությունը եղել է մերը, ամբողջ ընթացքը կազմակերպվել է մեր իսկ ջանքերով, և «Չենք լռելուն» ոչ մի առնչություն չունի մեր նախաձեռնության, Արցախ մեկնելու ու ծրագիրն իրականացնելու հետ: Խնդրում ենք բոլորին լինել անկեղծ իրենց արած գործում ու այլ մարդկանց կողմից կատարած գործերը չվերագրել սեփական հզորությանը: Անկեղծ գործերը լուռ են արվում կամ էլ ինքնագովեստ չեն պարունակում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել