Վրաստանի ԿԳ նախարարը` օտարալեզու դպրոցների մասին
Այսօր կայացած մամուլի ասուլիսին լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերում Վրաստանի կրթության և գիտության նախարար Դիմիտրի Շաշկինը օտարալեզու դպրոցներին: Նա տեղեկացրեց, որ Վրաստանի դպրոցների 10 տոկոսը մասնավոր է, կան նաև դպրոցներ, որոնք գտնվում են Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Գերմանիայի կառավարությունների աջակցության ներքո, ինչպես նաև դպրոցներ, որոնց լուրջ աջակցություն են ստանում Իտալիայից և Իսպանիայից։ Վրաստանի կրթության և գիտության նախարար Դմիտրի Շաշկինի խոսքերով` այս դպրոցները լուրջ դերակատարություն ունեն Վրաստանի կրթական համակարգում, որը դարձնում են բազմազան։ Օրինակ՝ այս դպրոցները, վրացական դիպլոմների հետ մեկտեղ, աշակերտներին տալիս են նաև ամերիկյան, ֆրանսիական կամ գերմանական դիպլոմներ։
Այսօր` Դիմիտրի Շաշկինի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հատուկ հարց ուղղեց իր գործընկերոջը. «Դուք չունեի՞ք մտավախություն, որ դա ազդելու է ազգային դպրոցի կայացման և ազգային ինքնության պահպանման վրա»։
Դիմիտրի Շաշկինը նշեց, որ իրենք ազատ երկիր են, և իրենց քաղաքացիներն ունեն ընտրության ազատություն։ «Մենք չենք կարող ասել, թե որևէ մեկը ինչպես ստանա կրթություն»,- ասաց Վրաստանի նախարարը։
Դ. Շաշկինը տեղեկացրեց, որ Վրաստանի դպրոցների մեկ երրորդը ռուսական, հայկական կամ ադրբեջանական է, և դրա մեջ ինքը որևէ բացասական բան չի տեսնում։ Ըստ նրա` վատ չէ նաև ֆրանսիական, գերմանական կամ ամերիկյան դպրոցների գոյությունը, որոնք նաև նոր կրթական մեթոդներ են տալիս աշակերտներին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել