Ավտովթար, երկու զոհ. նրանցից մեկը զինծառայող է
Այսօր Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ-ում` Իրինդ գյուղի հատվածում, «ԲՄՎ» մակնիշի 05 ՕՏ 327 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «ԲՄՎ»-ն բախվել է հաստաբուն ծառի և արմատախիլ արել այն: Վթարի հետևանքով հրդեհ է բռնկվել, և ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է, ինչի պատճառով և՛ վարորդը, և՛ ուղևորը մահացել են:
Մահացածները Թալինի տարածաշրջանի Իրինդ գյուղի բնակիչներ են` զինծառայող,18-ամյա Սերյոժա Մելքոնյանը և 20-ամյա Ավիկ Մելքոնյանը, ովքեր հորեղբոր տղաներ են:
Սերյոժա Մելքոնյանը մահացել է տեղում, իսկ Ավիկ Մելքոնյանը` Թալինի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչն ու փորձագետը: Սակայն քննիչը հրաժարվել է քննչական աշխատանքներ իրականացնել` պատճառաբանելով, որ դա իր իրավասության մեջ չի մտնում. դեպքը պետք է քննի Ռազմական ոստիկանությունը: Այնուհետեւ նա դեպքի
վայրից հեռացել է:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ իրավապահների պնդմամբ, իրականում դեպքը չի մտնում ՌՈ իրավասությունների մեջ:


Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել