HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրող Անի Գևորգյանի գործով նախաքննությունը դեռ չի ավարտվել

«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել: «Հետքի» հետ զրույցում լրագրողն ասաց, որ արդեն 4 ամիս է անցնել թե' ձերբակալման, թե' մեղադրանքի առաջադրման օրվանից, սակայն որևէ փոփոխություն չկա գործում։ Հիշեցնենք, որ Անի Գևորգյանը ձերբակալվել էր մայիսի 31-ին, երբ Ազատության հրապարակում ոստիկանությունը փորձել էր մի խումբ ակտիվիստների արգելել մուտք գործել հրապարակ։ Հատուկ քննչական ծառայությունը, որի վարույթում է տվյալ գործը, լրագրողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ի մասով (ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելը) և որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է քաղաքից չհեռանալու մասին ստորագրություն։ Փորձեցինք Հատուկ քննչական ծառայությունից ճշտել, թե ինչ փուլում է լրագրողի նկատմամբ հարուցված քրեական գործը: ՀՔԾ-ից մեզ պատասխանեցին, որ «2010թ. մայիսի 30-ին և 31-ին Երևանի Ազատության հրապարակում և Մարտիրոս Սարյանի արձանին հարող տարածքում մի խումբ անձանց կողմից ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու, խուլիգանություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է», իսկ գործի վերջնական արդյունքների մասին կհայտնեն լրացուցիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter